ՀՀ Սահմանադրական դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ Սահմանադրական դատարան

ՀՀ Սահմանադրական դատարան - ՀՀ սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնող դատական ատյան։ Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից։

ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ[խմբագրել]

Հարությունյան Գագիկ - ՀՀ ՍԴ նախագահ

Բալայան Կիմ

Գյուլումյան Ալվինա

Թոխյան Ֆելիքս

Թունյան Արայիկ

Խաչատրյան Աշոտ

Հովհաննիսյան Վոլոդյա

Նազարյան Հրանտ

Պետրոսյան Արեւիկ

ՀՀ սահմանադրական դատարանի նախկին անդամներ[խմբագրել]

Դանիելյան Հենրիկ

Թոփուզյան Մանուկ

Խաչատրյան Հենրիկ

Ղուկասյան Զինավոր

Պապայան Ռաֆայել

Պողոսյան Վալերի

Սահակյան Վլադիմիր

Սեւյան Միքայել

Ստեփանյան Վահե

Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով՝[խմբագրել]


1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը.
2) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը.
3) լուծում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերը.
3.1) լուծում է Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.
4) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները.
5) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.
6) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին.
7) եզրակացություն է տալիս սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.
8) եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերի մասին.
9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին։

Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել՝[խմբագրել]


1) Հանրապետության Նախագահը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 2, 3, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
2) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3, 5, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
3) պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
4) կառավարությունը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 6, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
5) տեղական ինքնակառավարման մարմինները՝ իրենց սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների՝ նորմատիվ ակտերի Սահմանադրությանը համապատասխանության հարցով.
6) յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը.
7) դատարանները և գլխավոր դատախազը՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով.
8) մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.
9) Հանրապետության Նախագահի և պատգամավորության թեկնածուները՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ և 4-րդ կետերի շրջանակներում իրենց առնչվող հարցերով։

Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում։

Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ՝ Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետներում և կարգով։ Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ։ Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-4-րդ և 9-րդ կետերով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, իսկ 5-8-րդ կետերով նախատեսված հարցերով՝ եզրակացություններ։ Եզրակացությունները և 9-րդ կետով նախատեսված հարցերով որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մնացած որոշումները՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից։

Աղբյուրներ[խմբագրել]

  • ՀՀ սահմանադրություն

Արտաքին հղումներ[խմբագրել]