Հայաստանի բարձրագույն որակավորման կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտե, ՀՀ ԲՈԿ, ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում գործող պետական կառավարման մարմին, որը հաստատում և վկայագրով ամրագրում է մասնագիտական խորհրդի կողմից՝ գիտական աստիճանի, և գիտական խորհրդի կողմից՝ գիտական կոչման շնորհումը, համակարգում է բուհերում և գիտական կազմակերպություններում գործող ատենախոսության պաշտպանության շուրջ 60 մասնագիտական խորհուրդների գործունեությունը։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԲՈԿ-ի հիմնական գործառույթներն են մասնագիտական խորհուրդների ստեղծումը, գիտական աստիճանաշնորհման անվանացանկի պարբերական մշակումը, որակավորման քննությունների և ստուգարքի անցկացումը, գիտական աշխատանքների որակի համապատասխանության ստուգումը պետական չափանիշների պահպանման նախապայմանով, փորձաքննության կազմակերպումը, ատենախոսությունների արդյունքների և դրույթների հրատարակման համար գիտական հրատարակությունների ցանկի կազմումը, գիտական աստիճանների և կոչումների պետական նմուշի վկայագրերի հանձնումը, արտերկրում ստացած գիտական աստիճանների կամ կոչումների փաստաթղթերի համապատասխանեցումը, ինչպես նաև որակավորման գործերի արխիվացումը, ատենախոսությունների հանձնումը ազգային գրադարան, տեղեկատվական բազայի ստեղծումն ու շահագործումը, միջազգային կապերի ապահովումը և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է ՀՀ Կառավարության 1993-ի մայիսի 17-ի որոշմամբ։ ՀՀ ԲՈԿ-ի գործառույթները սահմանվել են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով (2000), ըստ որի՝ ՀՀ-ում շնորհվում են գիտական թեկնածուի և գիտական դոկտորի գիտական աստիճաններ, ինչպես նաև դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ։ ՀՀ-ում տրվում է գիտական աստիճանի եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) վկայագիր՝ հիմք ընդունելով գիտական աստիճանի վկայագրերի համադրելիության անհրաժեշտությունը։

2002-ից ԲՈԿ-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում է։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո հաստատվել են գիտական դոկտորի՝ 864, թեկնածուի՝ 5967, պրոֆեսորի՝ 752, դոցենտի 2480 որակավորման գործեր։ Միայն 2011-ին հաստատվել են գիտական դոկտորի՝ 46, թեկնածուի՝ 446, պրոֆեսորի՝ 70, դոցենտի 217 որակավորման գործեր, ինչպես նաև դոկտորի՝ 1, թեկնածուի 32 գիտական աստիճանի վկայագրեր են ստացել օտարերկրյա քաղաքացիներ, համապատասխանեցվել են արտերկրում պաշտպանած դոկտորի՝ 2, թեկնածուի 16 գիտական աստիճանի վկայագրեր։

Հանձնաժողովի նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԲՈԿ-ի նախագահներ են եղել[1].

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։