ՀԽՍՀ Գների պետական կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԽՍՀ Գների պետական կոմիտե, գնագոյացման միութենական-հանրապետական մարմին նախկին Խորհրդային Հայաստանում։ Ստեղծվել է 1970 թվականի փետրվարին։ Ունեցել է ծանր արդյունաբերության, մթերային և արդյունաբերական ապրանքների, կոմունալ ու կենցաղային ծառայությունների, գյուղատնտեսական արտադրանքի և ընդհաևուր տևտեսական ու տնտեսության բաժիններ։

Իր խնդիրն է համարել գների համակարգի և գնագոյացման մեթոդների մշակումն ու կատարելագործումը՝ այդ կերպ փորձելով նպաստել տնտեսական իրականացմանը, արտադրության առանձին ճյուղերի տեխնիկական առաջընթացին, արտադրանքի որակի բարձրացմանը, ծախսերի իջեցմանը, փոխանակելի արդյունքների համար միասնական գների ապահովմանը, մեծածախ ու մանրածախ գների և դրույքների միջև եղած անհամապատասխանությանը վերացմանը, գնագոյացման մեջ պլանաչափության արմատավորմանը, արտադրության պայմանների փոփոխության և արտադրանքի առանձին տեսակների իրացման համեմատ՝ գործող գների վերանայմանը, գները և դրույքները սահմանելիս՝ պետական կարգապահության ամրապնդմանը։

Գների պետական կոմիտեի նախագահ են եղել Բաբկեն Սարկիսովը և Գրիգոր Հարությունյանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 139