ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարան | |
---|---|
Տեսակ | մասնավոր դպրոց |
Հիմնադրված է | 1976 |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Կալիֆոռնիա |
Կայք | agbumds.org(անգլ.) |
ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարան, ամերիկահայ մասնավոր միջնակարգ դպրոց ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի Կանոգա Փարկ համայնքում։ Այն հիմնադրվել է 1976 թվականին «Սուրբ Պետրոս - ՀԲԸՄ վարժարան» անվանմամբ Սան Ֆեռնանդո հովտի կենտրոնական մասում գտնվող Սուրբ Պետրոս Հայ Առաքելական վանքի տարածքում։
Դպրոցը հովհանավորվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից և 947 աշակերտներով հանդիսանում է Լոս Անջելեսի մեծությամբ երկրորդ հայկական դպրոցը։ Այն լիազորված է WASC (Դպրոցների և Քոլեջների Արևմտյան Ընկերակցություն) կողմից 1990 թ. ի վեր։ 2006 թ. ՀԲԸՄ հիմք դրեց արբանյակ ավագ դպրոցի Փասադենա քաղաքում՝ այդ շրջանի հայությանը սպասարկելու համար։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]