Կցորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կցորդ,

  1. Դիվանագիտական առաջին աստիճանը (տես Դիվանագիտական աստիճաններ)։ Գրեթե բոլոր պետություններում տրվում է դիվանագիտական ներկայացուցչությունների և արտաքին գործերի գերատեսչությունների՝ 2—3 տարվա աշխատանքի փորձ ունեցող աշխատակիցներին։
  2. Զինվորական, ռազմածովային, ռազմաօդային Կցորդ՝ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնատար անձ, որը մեկնած երկրում ներկայացնում է իր երկրի զինված ուժերի համապատասխան տեսակը և դիվանագիտական ներկայացուցչի ռազմական գործերով խորհրդականն է։
  3. Մշակույթի հարցերով Կցորդ՝ դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամ, նպաստում է մեկնած երկրի հետ մշակութային կապերի զարգացմանը, հավաքում տվյալներ այդ երկրի մշակութային կյանքի մասին և տվյալ երկրում ներկայացնում իր երկրի մշակութային նվաճումները։
  4. Մամուլի գործերով Կցորդ՝ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնատար անձ՝ մամուլի և ինֆորմացիայի հարցերով։ Ունի դիվանագիտական աստիճան։
  5. Հատուկ Կցորդ՝ գյուղատնտեսության, առևտրի, արդյունաբերության, աշխատանքի, ֆինանսների, տեխնիկայի կամ այլ բնագավառի դիվանագիտական ներկայացուցիչ՝ տվյալ բնագավառին առնչվող պարտականություններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png