Կրոնի պատմության պետական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրոնի պատմության պետական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
ՎայրՍանկտ Պետերբուրգ
ՀասցեСанкт-Петербург, Почтамтская ул, 14/5
Հիմնադրվել է1932
Կայքgmir.ru
Քարտեզ
Քարտեզ

Կրոնի պատմության պետական թանգարան (ռուս.՝ Государственный музей истории религии, նախկինում՝ Կրոնի ու աթեիզմի պատմության թանգարան), թանգարան Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանի միակ[1] ու աշխարհի այն փոքրաթիվ թանգարաններից է, որի ցուցադրությունները նվիրված են կրոնի առաջացման ու զարգացման պատմությանը։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է շուրջ 180 000 ցուցանմուշ, որոնցից ամենահինը վերաբերում է մ.թ.ա. VI հազարամյակին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնի պատմության թանգարանը կազմավորվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կազմում ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահության 1931 թ. ապրիլի 26-ի որոշման հիման վրա։ Թանգարանառանցքը կազմում էր հակակրոնական ցուցադրությունը, որ 1930 թ. բացվել էր Լենինգրադում՝ Ձմեռային պալատում։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1932 թ. նոյեմբերի 15-ին։ Թանգարանի բացման նախաձեռնողն ու նրա առաջին տնօրենը եղել է ռուս անվանի գիտնական, կրոնի պատմաբան, էթնոգրաֆ ու մարդաբան Վլադիմիր Բոգարեզը (1865—1936)։ Թանգարանի կազմակերպմանն ու հետագա գործունեության շարունակմանը մեծապես նպաստել է Միխայիլ Շախնովիչը, որ 1944-1960 թթ. զբաղեցրել է թանգարանի տնօրենի տեղակալի պաշտոնը։ 1976—1986 թթ. թանգարանի տնօրենն է եղել Յակով Կոժուրինը։

Մշտական ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արևելքի կրոններ» ցուցադրության Բուդդայականություն սրահը

Ներկայումս Կրոնի պատմության պետական թանգարանում այցելուներին են ներկայացվում մշտական ցուցադրության հետևյալ բաժինները՝

2012 թ. ապրիլի 26-ին թանգարանում բացվել են հետևյալ բաժինները՝

2011 թ. փետրվարին թանգարանում բացվել է մանկական հատուկ բաժին, որտեղ գտնվող «Սկզբի սկիզբը» մշտական ցուցադրությունը ներկայացնում է աշխարհի առաջացումն ու նրա կառուցվածքը։

Կրոնի պատմության ու կրոնագիտության հարցերի գիտամեթոդական կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սկզբի սկիզբը» մշտական ցուցադրության մանկական բաժինը

Կրոնի պատմության պետական թանգարանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության՝ համառուսաստանյան գիտամեթոդական կենտրոն, որը կրոնի պատմության ու կրոնագիտության գիտամեթոդական հարցերում օգնում է Ռուսաստանի թանգարաններին, որոնք զբաղվում են կրոնին վերաբերող առարկաների պահպանությամբ և ուսումնասիրությամբ։

Թանգարանի գիտական գրադարանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնի պատմության թանգարանի գիտական գրադրանի ընթերցասրահը

Գրքերի բաժինը (ներկայում՝ Գիտական գրադարան) ստեղծվել է 1932 թվականին։ Ներկայումս գրադարանի ֆոնդը ներառում է շուրջ 192 000 միավոր գիրք։ Այն կրոնի ու աթեիզմի հարցերին վերաբերող գրքերի ամենամեծ հավաքածուներից է և Ռուսաստանի միակ գրադարանն է, որտեղ այդպես ամբողջական ներկայացված է տարբեր բնագավառների վերաբերող գրականություն՝ քրիստոնեություն (ուղղափառություն, կաթոլիկություն, բողոքականություն), հուդայականություն, իսլամ, բուդդայականություն, դաոսականություն, սինտոիզմ և այլն։

Գրադարանում պահպանվում են նաև պատմությանը, փիլիսոփայությանը, հոգեբանությանը, հնէաբանությանը, ժողովրդագրությանը, կերպարվեստին, թանգարաններին վերաբերող գրքեր։

Գրադարանում պահպանվում են XVII—XXI դդ. հրատարակված գրքեր՝ հետևյալ բաժիններով՝

  • Աստվածաշնչի հրատարակություններ,
  • Մաոնական գրականության հավաքածու,
  • Աստվածաբանական ու մինչհեղափոխական շրջանի գրքերի հավաքածու,
  • Հոգևոր ակադեմիաների ու սեմինարիաների հրատարակությունների հավաքածու,
  • XIX դարի երկրորդ կեսի ու XX դարի սկզբի կրոնափիլիսոփայական հրատարակությունների հավաքածու,
  • Հին ծիսական գրականության հավաքածու,
  • 1920—1930-ական թթ. հակակրոնական գրականության հավաքածու,
  • Թանգարանի աշխատակիցների աշխատությունների հավաքածու,
  • Եվրոպական լեզուներով գրքերի «Rossica» հավաքածու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոնի պատմության պետական թանգարան» հոդվածին։