Կրոկոդիլ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրոկոդիլ (ռուս.՝ Крокодил, «Կոկորդիլոս»), երգիծական հանդես նախկին Խորհրդային Միությունում (1922-1991 թթ.), իսկ ավելի ուշ՝ Ռուսաստանում (2005-2008 թթ.)։ Առաջին անգամ լույս է տեսել 1922 թվականին, Մոսկվայում։ Եղել է «Պրավդայի» հրատարակությունը (1932 թ.-ից)։ Կազմակերպողը և առաջին խմբագիրն է եղել Կ. Երեմեևը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1972 թ.)։

Չնայած ԽՍՀՄ-ում քաղաքական սատիրայով զբաղվելու վտանգավորությանը, թերթին որոշակիորեն թույլ է տրվել կծու երգիծանքի ենթարկել քաղաքական գործիչների, ինչպես նաև ծաղրի ենթարկել բազմաթիվ իրադարձություններ։

Թերթը բավականին ինտենսիվորեն ծաղրանքի է ենթարկել նաև կապիտալիստական երկրներին, ինչպես նաև ծաղրել բազմաթիվ քաղաքական, էթնիկական և կրոնական խմբերի, որոնք ենթադրաբար հակադրվել են խորհրդային համակարգին։ Օրինակ, ստալինյան բռնապետության վերջին տարիներին, «Բժիշկների գործի» շրջանակներում թերթում տեղ էին գտնում զանազան հակասեմական նյութեր և ծաղրանկարներ։

Հանրապետություն Անվանում Թարգմանություն
Ուկրաինական ԽՍՀ Перець Պղպեղ
Բելառուսական ԽՍՀ Вожык Ոզնի
Ուզբեկիստանի ԽՍՀ Муштум Բռունցք
Ղազախստանի ԽՍՀ Ара Իշամեղու
Վրացական ԽՍՀ ნიანგი Կոկորդիլոս
Ադրբեջանական ԽՍՀ Кирпи Ոզնի
Լիտվական ԽՍՀ Šluota Ցախավել
Մոլդովական ԽՍՀ Кипэруш Պղպեղ
Լատվիական ԽՍՀ Dadzis Փուշ
Կիրգիզական ԽՍՀ Чалкан Եղինջ
Տաջիկական ԽՍՀ Хорпуштак Ոզնի
Հայկական ԽՍՀ Ոզնի Ոզնի
Թուրքմենիստանի ԽՍՀ Токмак Թակ
Էստոնական ԽՍՀ Pikker Pikker
Բաշկիրիայի ԻԽՍՀ Хэнэк Եղան
Չուվաշական ԻԽՍՀ Капкан Ծուղակ
Կոմիի ԻԽՍՀ Чушканзі Իշամեղու
Մարիի ԻԽՍՀ Пачемыш Իշամեղու
Թաթարական ԻԽՍՀ Чаян Կարիճ
Ուդմուրտական ԻԽՍՀ Шӧкыч Ձիաբոռ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 696