Կրիտիկական կետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրիտիկական կետ, թերմոդինամիկական վիճակի դիագրամի վրա կրիտիկական վիճակին համապատասխանող կետ։ Հեղուկ-գոլորշի երկֆազ հավասարակշռության կրիտիկական կետը հավասարակշռության կորի վերջնակետն է և բնութագրվում է ջերմաստիճանի, ճնշման և ծավալի կրիտիկական արժեքներով։ Կրիտիկական կետը ֆազային անցման կետի մասնավոր դեպքն է, որին բնորոշ է թերմոդինամիկական կայունության կորուստը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png