Կրիստիան Կիվու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիստիան Կիվու
ռումիներեն՝ Cristian Chivu
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կրիստիան Էուջեն Կիվու
Քաղաքացիությունը Ռումինիա Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 26, 1980 (43 տարեկան)
Ծննդավայր Ռեշիցա, Ռումինիա Ռումինիա
Հասակ 184 սմ
Քաշ 81 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996 - 1998 Ռումինիա Ռեշիցա 24(2)
1998 - 1999 Ռումինիա Ունիվերսիտատիա 32(3)
1999 - 2003 Նիդերլանդներ Այաքս 107(13)
2003 - 2007 Իտալիա Ռոմա 85(6)
2007 - 2014 Իտալիա Ինտեր 115(3)
Ազգային հավաքական
1999 - 2011 Ռումինիա Ռումինիա 75 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Քրիստիան Կիվու (անգլ.՝ Cristian Eugen Chivu, հոկտեմբերի 26, 1980(1980-10-26)[1][2][3], Ռեշիցա, Ռումինիա), Ինտեր Միլան ակումբի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեշիցա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոմինալ պաշտպան, ով կարող է խաղալ նաև կիսապաշտպանությունում։ Իր պրոֆեսիոնալ կարիերան Կիվուն սկսել է իր հարազատ քաղաքի ակումբում՝ ‘‘Ռեշիցայում’’ 1996 թվականին, իսկ 1998 թվականին տեղափոխվել է Կրայովիի ‘‘Ունիվերսիտատիա’’։ Այնտեղ նրան նկատեցին Նիդերլանդական ուժեղագույն ակումբներից մեկը՝ Ամստերդամի Այաքսը և նրա հետ պայմանագիր կնքեցին 1999 թվականին։

Այաքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Այաքսի կազմում Կրիստիանը նշանակալի հաջողությունների հասավ՝ խաղալով ձախ պաշտպանի դիրքում։ 2001 թվականին թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Կիվուին նշանակեց թիմի ավագ։ Նրա ավագ լինելու ժամանակահատվածում Այաքսը Հոլանդիայի առաջնության առաջատարն էր և հասավ նաև Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ 2002 թվականին։ Այաքսի Կազմում Կիվուն անցկացրեց 107 հանդիպում և դարձավ 13 գոլի հեղինակ։

Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին ռումինացի պաշտպանը տեղափոխվեց իտալական Ռոմա։ Այս տրանսֆերի արժեքը Ռոմայի համար կազմեց 21 միլիոն եվրո։ Ռոմայի կազմում Կիվուն հանդես եկավ մինչ 2007 թվականը՝ անցկացնելով 85 հանդիպում և խփլով 6 գնդակ։

Ինտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հուլիսի 27-ին Կիվուն 5 տարվա պայմանագիր կնքեց Ինտերի հետ, տրանսֆերն արժեցավ 16 միլիոն եվրո, բացի այդ Ռոման ստացավ Իտալիայի երիտասարդական թիմի պաշտպան Մարկո Անդրեոլլիին։ 2012 թվականին Ինտերը երկարաձգեց պայմանագիրը Կիվուի հետ երկու տարով և երրորդ տարվա հնարավորությամբ։ Ընդհանուր առմամբ Ինտերի կազմում մինչ 2012/13 մրցաշրջանը անցկացրել է 105 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ 2010 թվականի հունվարի 6-ին Կիևոյի դեմ խաղում գլխի ծանր վնասվածք ստացավ՝ Կիևոյի հարձակվող Սերժո Պելլիսսեի հետ օդային պայքարում։ Խաղից անմիջապես հետո Կիվուն հոսպիտալացվեց և Վերոնայի հիվանդանոցում նրա հաջող վիրահատեցին։ Այդ վնասվածքից հետո Կիվուն ստիպված է խաղալ հատուկ պաշտպանից սաղավարտով։ Իր վերջին հանդիպումը Ինտերի կազմում Կիվուն անցկացրեց 2013 թվականի մայիսի 5-ին։ 2014 թվականի հունվարի վերջին Կիվուն որոշեց ավարտել կարիերան։ Նրա խոսքերով իր որոշման հիմնական պատճառը առողջությունն է[4] Մարտի 31-ին Կիվուն խզեց պայմանագիրը Ինտերի հետ, որից հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին լուրը[5]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիայի ազգային հավաքականի կազմում Կիվուն իր նորամուտը նշել է 1999 թվականին Կիպրոսի հավաքականի դեմ խաղում։ Այդ ժամանակվանից դարձել է հավաքականի առաջատարներից մեկը։ 2011 թվականի մայիսին Կիվուն հայտարարեց, որ ավարտում է ելույթները հավաքականի կազմում։ Նրա վերջին խաղը Ռումինիայի կազմում տեղի է ունեցել 2010 թվականի նոյեմբերի 17-ին՝ Իտալիայի դեմ (1։1)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Румын Кристиан Киву завершает футбольную карьеру». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  5. «Защитник Кристиан Киву объявил о завершении карьеры». championat.com. Վերցված է 31.3.2014-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիստիան Կիվու» հոդվածին։