Կրիստա Լյուդվիգ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիստա Լյուդվիգ ( գերմ.՝ Christa Ludwig; ծնվ. 1928թ. մարտի 16, Բեռլին), գերմանացի օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո): Առավելապես հայտնի է Մոցարտի, Ռիխարդ Վագների և Ռիխարդ Շտրաուսի օպերաներում դերերգերի կատարմամբ, ինչպես նաև գերմանական երգերի, կամերային և եկեղեցական երաժշտության իր մեկնաբանություններով: Ձայնի դիապազոնը թույլ է տվել երգչուհուն կատարել նաև դրամատիկ սոպրանոյի համար նախատեսված դերերգեր: