Գաղտնագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կրիպտոգրաֆիաից)

Գաղտնագրություն (կամ ծածկագիտությունը (Հունարեն κρυπτός, kryptos, «գաղտնի, թաքնված»; և γράφειν, gráphin, «գրել», կամ -λογία, -logia, «սովորել») գիտություն է ինֆորմացիայի գաղտնիության ապահովման (այսինքն, չեն կարող կարդալ այլք) և իսկությունը, լրիվությունը ստուգելու և ապահովելու, նաև հեղինակներին պարզելու ու հաստատելու մասին։

Ի սկզբանե, կրիպտոգրաֆիան ուսումնասիրում էր ինֆորմացիայի գաղտնագրման եղանակները, որոնք կատարվում էին հետևյալ կերպ. սկզբնական բաց տեսքստը նախապես ընտրված բանալու միջոցով կոդավորվում է, այլ անձանց համար անհասկանալի ինֆորմացիայի, և այդպես փոխանցվում։ Այնուհետև, հասնելով հասցեատիրոջը այն ապակոդավորվում է։ Այսինքն այդ փոփոխությունները, որ կատարվել էին նախնական տեսքստում վերադառնալի էին։ Ըստ կոդավորման և ապակոդավորման բանալիների, գաղտնագրումը բաժանվում է երկու տեսակի՝ սիմետրիկ, և ոչ սիմետրիկ։ Սիմետրիկ կոդավորման ժամանակ կոդավորման և ապակոդավորման ժամանակ օգտագործված է միևնույն բանալին, իսկ ոչ սիմետրիկի ժամանակ օգտագործվում են տարբեր բանալիներ, կոդավորման այդպիսի համակարգերից է Էլեկտրոնային թվային ստորագրությունը, հեշավորումը, թաքնված ինֆորմացիայի ստացումը, քվանտային կրիպտոգրաֆիան, և այլն։

Կրիպտորգրաֆիան հնագույն գիտություններից է, նրա պատմությունը հաշվվում է մոտավորապես մի քանի հազար տարի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկությունը միշտ գաղտնիքներ փոխանցելու ու պահելու կարիք է ունեցել։ Դրա համար տարբեր միջոցներ են ստեղծվել, որպեսզի միայն գաղտնիքը ստացողը կարողանա այն վերծանի։ Մինչ ժամանակակից դարաշրջանը, գաղտնագրությունը առնչվում էր գաղտնի նամակագրության հետ՝ հասկանալի հաղորդագրությունները փոխարկելով անհասկանալիների ու նորից հետ փոխարկելով հասկանալիի, այնպես, որ եթե հաղորդագրությունը հափշտակեին բովանդակությունը անըմբռնելի լիներ հակառակորդի համար։ Այս ամենը որևէ գաղտնի գիտելիք չէր պահանջում, հաղորդագրությունը վերծանելու համար միայն բանալի էր հարկավոր, այսինքն, իմանալ այն օրինաչափությունը, որով գաղտնագրվել է հաղորդագրությունը, որը պետք է իմանային միայն նամակն ուղարկողն ու ստացողը։ Գաղտնագրումը հաղորդակցության գաղտնիությունը ապահովելու փորձ էր, օրինակ, հաղորդակցություն՝ լրտեսների, զինվորական ղեկավարների և դիվանագետների միջև։

Գաղտնիք գրելու ամենավաղ ձևերը պահանջում էին թղթին ու գրիչին համարժեք բաներ, քանի որ շատ մարդիկ չէին կարողանում կարդալ, գիրն արդեն գաղտնագիր էր։ Ավելի շատ գրագիտություն կամ գրագետ մրցակիցներ է պահանջում ժամանակակից գաղտնագրությունը։ Հիմնական դասական գաղտնագրերի տեսակներն են տեղափոխման գաղտնագրերը, որը վերադասավորում է հաղորդագրության մեջի տառերը, օրինակ, «բարև աշխարհ»-ը դառնում է «աբևր խաշհար» սովորական վերադասավորման շեմում, և փոխադրման գաղտնագրերը, որը պարբերաբար փոխարինում է տառեր կամ տառերի խմբեր ուրիշ տառերի կամ տառերի խմբերի հետ, օրինակ, «խեղդիր փիսիկին» դառնում է «ծզճելց քլվլհլշ»` ամեն տառ փոխարինելով հայկական այբուբենի իրեն հաջորդող տառով։ Այս երկու տեսակներն էլ երբեք մեծ գաղտնիություն չէին ներկայացնոմ հակառակորդների համար։ Ամենավաղ փոխարինման գաղտնագրերից է Կեսարի գաղտնագիրը, որտեղ բնօրինակի ամեն տառ փոխարինվում էր այբուբենում ինչ-որ ֆիքսված թվով կամ դիրքում գտնվող տառի հետ։

Կրիպտոգրաֆիայի պատմությունը հաշվվում է արդեն չորս հազար տարի։ Որպես կրիպտոգրաֆիայի պարբերականացման հիմնական հայտանիշ օգտագործվում են գաղտազերծման օգտագործվող մեոթոդների տեխնոլոգիական հատկանիշները։

Առաջին շրջանը (մոտավորապես երրորդ հազարամյակ մ.թ.ա.) բնութագրվում է մեծ մասամբ այբբենական կոդավորման օգտագործմամբ, այսինքն այդպիսի կոդավորման հիմնական դրույթն է` սկզբնական տեքստի այբուբենի տառերի փոխարինումը մեկ այլ այբուբենի նիշերով։

Երկրորդ շրջանը (IX դարից - մինչևXX դար) տարբերակվում էր բազմաայբուբենային կոդավորումների ներմուծմամբ։ Երրորդ շրջանը (XX դարի սկզբից, մինչև նույն դարի կեսը) բնութագրվում է գաղտագորղների գործում էլեկտրոմեխանիկական սարքերի ներդրմամբ։ Դրան զուգահեռ շարունակվում էր բազմաայբուբեն կոդավորումների օգտագործումը։

Չորրորդ շրջանը (XX դարի 70-ական թվականներից մինչև մաթեմատիկական կրիպտոգրաֆիայի անցում)։

Վաղ եբրայական գաղտնագրի օրինակ է Աթբաշը։ Մեզ հայտնի ամենահին Գաղտնագիրը հայտաբերվել է Եգիպտոսում՝ քարի վրա փորագրված գաղտնագրով (մոտ մ.թ.ա. 1900), բայց այն կարող է արված է լինել գրագետ դիտորդների հաճույքի համար, քան ինչ-որ տեղեկատվություն թաքցնելու համար։ Գաղտնագրումը օգտագործված է նաև Կամա Սուտրայում որպես միջոց սիրահարների համար, որպեսզի հաղորդակցվեն առանց անհարմար բացահայտումների։ Դասական Հունաստանի ժամանակաշրջանում կային հայտնի գաղտնագրեր, օրինակ, Սքիթեյլ տեղափոխման գաղտնագիրը, որն օգտագործում էին Սպարտայում` ռազմական նպատակներով։ Թաքնագիրը, որը թաքցնում է հաղորդագրության առկայությունը գաղտնի պահելու համար, նույնպես մշակվել է հնագույն ժամանականերից։ Հերոդոտի մոտ կարող ենք գտնել մի օրինակ. հաղորդագրությունը դաջում էին ստրուկի սափրած գլխին, որը մնում էր վերաճած մազերի տակ։ Ժամանակակից թաքնագրությունը տեղեկատվությունը թաքցնելու համար օգտագործվում է անտեսանելի թանաք, միկրոկետեր և թվային ջրային նիշեր Գաղնտագրության ժամանակակից դաշտը կարելի է բաժանել մի քանի ուսումնասիրության ոլորտների` համաչափ բանալիով գաղտնագրություն, անհամաչափ կամ բաց բանալիով գաղնտագրություն, գաղտնավերլուծություն, գաղտնագրության հիմունքներ, գաղտնահամակարգեր։ Համաչափ գաղտնագրությունում վերաբերվում է այն գաղտնագրման մեթոդին, երբ ուղարկողն ու ստացողը փոխանակվում են նույն բանալիով։ Սա միակ հայտնի գաղտնագիրն էր մինչ 1976 թ-ը։ Համաչափ գաղտնահամակարգերում միևնույն բանալին է օգտագործվում հաղորդագրությունը գաղտնագրելու ու վերծանելու համար, բաց հնարավոր է, որ հաղորդագրությունը կամ հաղորդագրությունների խմբերը ունենան տարբեր բանալիներ։ Այսպիսով, այս համակարգերում պետք է ուշադիր լինել բանալիներ փոխանցելուց։ 1976-ին Ուիթֆիլդ Դիֆֆին և Մարթին Հելլմանը առաջարկեցին բաց բանալիով գաղտնագրման գաղափարը (կամ անհամաչափ բանալի), որտեղ երկու տարբեր, բայց մաթեմատիկորեն կապված բանալիներ են օգտագործվում՝ բաց բանալի և փակ բանալի։ Բաց բանալիի համակարգը այնպես է կառուցված, որ մի բանալիի հաշվարկը՝ փակ բանալիի, հաշվողականորեն չիրագործվող է մյուսից՝ բաց բանալիից, նույնիսկ եթե նրանք իրար հետ կապված են։ Փոխարենը, երկու բանալիներն էլ գաղտնի են գեներացվում, որպես փոխկապակցված զույգ

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաց տեքստ- տվյալներ (ոչ անպայման տեքստային), փոխանցվող առանց կրիպտոգրաֆիայի օգտագործման։
  • Գաղտնագրված տեքստ- տվյալներ, որոնք ստացվել են գաղտնագրության արդյունքում։
  • Բանալի - գաղտնագրման պարամետր, տեքստի ինչպիսի փոփոխություններ կրելու ընտրությունը ապահովող։ Ժամանակակից կրիպտոգրաֆիկ համակարգերում կրիպտոգրաֆիկ ամրությունը ոամբողջությամբ որոշվում է բանալու ապահովությամբ։
  • Գաղտնագիր - բաց տեսքստի հակադարձելի արտապատկերումների ընտանիք կոդավորվածի։
  • Ապագաղտնիացում - բաց տեսքստի փոփոխության պրոցեսը բանալու և ալգորիթմի միջոցով, որի արդյունքում առաջանում է գաղտնագրված տեքստը։
  • Գաղտնազերծում - գաղտնագրված տեքստի փոփոխության պրոցեսը սկզբնականի։
  • Կրիպտոանալիզ -գիտություն է, որը հետազոտում է տեղեկատվության գաղտնիության, լրիվության խախտման մեթոդները։
  • Կրիպտովերլուծող- մարդ, ով ստեղծում և կիրառում է կրիպտոանալիզի մեթոդները։
  • Կրիպտոգրաֆիան և կրիպտոանալիզը կազմում են կրիպտոլոգիան, որպես գաղտնագրերի ստեղծման և կոտրման միասնական գիտություն։
  • Կրիպտոգրաֆիական գրոհ- պաշտպանված համակարգի շեղումներ առաջացնելու փորձեր կրիպտովերլուծողի կողմից։ Հաջողված գրոհները անվանվում են բեկում կամ ճեղքավորում։
  • Գաղտնազերծում- բաց տեքստի վերականգնում, առանց ալգորիթմը իմանալու։
  • Կրիպտոգրաֆիկական ամրություն- կրիպտոնալիզին դիմակայելու կրիպտոգրաֆիկ ալգորիթմի ունակություն։