Կրիոսկոպիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրիոսկոպիա, ֆիզքիմիական հետազոտության մեթոդ, հիմնված է մաքուր լուծիչի և լուծույթի սառեցման ջերմաստիճանների տարբերության () չափման վրա։ Ըստ Ռաուլի օրենքի, ոչ էլեկտրոլիտների նոսր լուծույթների համար սառկ, որտեղ -ն լուծված նյութի մոլալ կոնցենտրացիան է (1000 գ լուծիչում լուծված նյութի մոլերի թիվը)։ Տվյալ լուծիչի համար կ հաստատուն մեծություն է և կոչվում է կրիոսկոպիկ հաստատուն կամ լուծիչի սառեցման կետի մոլալ ցածրացում, կախված է միայն լուծիչի բնույթից։ Ջրի համար կ=1,86, բենզոլի համար՝ 5,07։ սառ-ի չափման միջոցով կարելի է հաշվել լուծված նյութի մոլեկուլային զանգվածը ըստ հավասարման, որտեղ -ն լուծիչի և -ը լուծված նյութի զանգվածներն են գրամներով։ Կրիոսկոպիան հնարավորություն է տալիս հաշվել նաև տվյալ լուծիչում լուծված ինքնաասոցվողկամ դիսոցվող նյութի ասոցման կամ դիսոցման աստիճանը և նրա ակտիվությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 689