Կրետինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրետինիզմ
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
ՀՄԴ-92154
ՀՄԴ-10E00
 Cretinism Վիքիպահեստում

Կրետինիզմ (ֆր.՝ cretinisme, cretin — կրետին, ապուշ, տկարամիտ, թուլամիտ), հիվանդություն, առաջանում է վահանագեղձի գործունեության խանգարումից և բնորոշվում է ֆիզիկական ու հոգեկան (մտավոր) զարգացման կասեցմամբ։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրետինիզմի պատճառները կապված են հողում և ջրում յոդի բնական (էկզոգեն) պակասության կամ էնդոգեն անբավարարության հետ։ Հիվանդությունն արտահայտվում է մարդկանց ու կենդանիների վահանագեղձի չափերի մեծացումով։

Տարածման վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ տարածված է լեռնային վայրերում՝ Ալպեր և Պիրենեյներ (Եվրոպա), Հիմալայներ (Ասիա), Կորդիլիերներ (Հարավային Ամերիկա)։ Իջվի կղզու ինն հազար բնակիչների 1,1 %-ի մոտ առկա է այս հիվանդությունը[1]։

Արտահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրետինիզմով տառապողների մարմնակազմվածքն անհամաչափ է. վերջույթները կարճ են, ոտքերը ծուռ, դաստակները լայն, մատները կարճ, դեմքը փքված, ճակատը նեղ, քիթը թամբաձև, ակնախոռոչները խոր, ականջները մեծ։ Լեզուն լայն է և բերանում չի տեղավորվում, ատամները քիչ են։ Մաշկը գունատ է, չոր, մազածածկույթն աղքատ։ Հաճախակի լինում են աճուկային ու պորտային ճողվածքներ։ Սեռական օրգանները, ինչպես նաև երկրորդային սեռական հատկանիշները թերզարգացած են, նյութափոխանակությունը՝ խանգարված, լսողությունը՝ թույլ։ Հիվանդները դանդաղաշարժ են, քնկոտ, որևէ աշխատանք կատարելու անընդունակ։ Խանգարված է նաև խոսակցական ակտը։

Բուժվում է վահանագեղձի անբավարարությունը կոմպենսացնող պատրաստուկների միջոցով՝ թիրեիդին կամ տրիյոդ թիրոզին։ Կանխարգելումը կատարվում է ջրի և սննդի յոդացում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FULL TEXT1_RUS.doc БЭЗИЛ-С(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 687