Կրեդիտորական պարտքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրեդիտորական պարտքեր, լայն առումով՝ ձեռնարկության պարտքերն են իրավաբանական կամ ֆիզիկական անձանց՝ նրանց մատակարարած ապրանքանյութական արժեքների կատարած աշխատանքների կամ ծառայությունների դիմաց, հասարակական արդյունքի բաշխման գծով պարտավորությունները, ինչպես նաև՝ բանկային վարկերն ու փոխատվությունները։ Նեղ առումով՝ ձեռնարկության պարտքերն են մատակարարներին և գյուղատնտեսական արտադրանք հանձնողներին, ֆինանսական մարմիններին, պատվիրատուերին և այլ կազմակերպություններին ու անձանց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png