Կրասնոյարսկի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կրասնոյարսկի դրոշըից)
Կրասնոյարսկի դրոշ
Տեսակերկրի շրջանի դրոշ
Երկիր Ռուսաստան
Իրավասության տարածքԿրասնոյարսկ
Հարաբերություն3:5
Ընդունված էսեպտեմբերի 19, 2004
ԳույներԿարմիր, կապույտ, ոսկեգույն

Կրասնոյարսկի դրոշը Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի խորհրդանիշն է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ քաղաքի դրոշը հաստատվել է Կրասնոյարսկի քաղխորհրդի որոշմամբ՝ 1995 թ. մայիսի 12-ին։ Այդ որոշման մեջ դրոշը նկարագրվում է այսպես՝

Կրասնոյարսկ քաղաքի դրոշն իրենից ներկայացնում է ուղղանկյուն պաստառ՝ բաղկացած կարմիր և կապույտ գույների չորս համաչափ ուղղանկյուն դաշտերից, որոնք բաժանված են հորիզոնական և ուղղաձիգ ոսկեգույն շերտերով։ Կապույտ դաշտերը գտնվում են վերևի աջում և ներքևի ձազում, կարմիր դաշտերը, համապատասխանաբար՝ վերևի ձախում և ներքևի աջում։ Դրոշի լայնության հարաբերակցությունը իր երկարության նկատմամբ՝ 1,5:2,5 մ, բաժանիչ ոսկեգույն շերտերի լայնությունը՝ 0,05 մ։

Դրոշի կենտրոնում զետեղված է զինանշանը՝ 0,75:0,96 մ հարաբերակցությամբ։

Զինանշան. կարմիր վահանի վրա պատկերված է հետևի թաթերի վրա կանգնած ոսկեգույն առյուծ, որն առջևի թաթերում կրում է նույն մետաղի մանգաղ և բահ։ Վահանը երիզված է 0,25 մ լայնության ոսկեգույն շերտով։

2004 թ. սեպտեմբերի 19-ին ընդունվել է նոր որոշում, որում (ի շարս այլոց) փոփոխվել է դրոշի վրա պատկերված զինանշանի նկարագրությունը։.

Քաղաքի դրոշն իրենից ներկայացնում է ուղղանկյուն պաստառ՝ բաղկացած կարմիր և կապույտ գույների չորս համաչափ ուղղանկյուն դաշտերից, որոնք բաժանված են հորիզոնական և ուղղաձիգ ոսկեգույն շերտերով։ Կապույտ դաշտերը գտնվում են վերևի աջում և ներքևի ձազում, կարմիր դաշտերը, համապատասխանաբար՝ վերևի ձախում և ներքևի աջում։ Դրոշի լայնության հարաբերակցությունը իր երկարության նկատմամբ՝ 1,5:2,5 միավոր, բաժանիչ ոսկեգույն շերտերի լայնությունը՝ 0,05 միավոր։

Դրոշի կենտրոնում զետեղված է քաղաքի զինանշանը՝ 0,75:0,95 միավոր հարաբերակցությամբ, որի պատկերը չի պարունակում հինգ-աշտարակաձև թագ։