Կրասնայա զվեզդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կրասնայա զվեզդա» օրաթերթ

«Կրասնայա զվեզդա» («Красная звезда», «Կարմիր աստղ»), զինվորական և համաքաղաքական օրաթերթ։ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության կենտրոնական օրգանը։ Լույս է տեսել 1924 թվականից, Մոսկվայում։ Լուսաբանել է ԽՍՀՄ-ում և արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունները, պրոպագանդում խորհրդային ռազմական գիտությունը, ԽՄԿԿ քաղաքականությունը ռազմական շինարարության ասպարեզում։ Արտացոլում է ԽՍՀՄ զինված ուժերի կյանքն ու գործունեությունը, նյութեր տպագրում խորհրդային բանակի մարտիկների մասին։ Պարգևատրվել է Լենինի (1965), Կարմիր դրոշի (1945) և [[Կարմիր աստղի շքանշան|Կարմիր աստղի (1933) շքանշան]]ներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png