Կրակեք դաշնակահարի վրա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Երկիր | Ֆրանսիա |
|---|---|
| Թվական | 1931 |
| Ռեժիսոր | Ֆրանսուա Տրյուֆո |
| Պրոդյուսեր | Պյեր Բրաունբերգեր |
| Սցենարիստ(ներ) | Մարսել Մուսի Ֆրանսուա Տրյուֆո |
| Երաժշտություն | Ժորժ Դելերյու |
| IMDb | ID 0054389 |
Կրակեք դաշնակահարի վրա (Tirez sur le pianiste, aka Shoot the Pianist) - 1960 թ. ֆրանսիական ֆիլմ է` նկարահանված Ֆրանսուա Տրյուֆոյի կողմից:
Ֆիլմի գլխավոր դերակատարն է Շառլ Ազնավուրը:
Ֆիլմը հիմնված է Դեվիդ Գուդիսի "Ներքևում" վիպակի վրա: Այն մի հայ ընտանիքի մասին է, որի զավակը` Ազնավուրի մարմնավորած Էդուարդ Սարոյանը դժբախտ սեր է ապրել և վերջ տվել իր դաշնակահարական հաջող կարիերային: Ու ահա երբ թվում է, թե նա նոր սեր է գտել և ամեն ինչ բարելավվում է, հաջորդում է ճակատագրի հերթական հարվածը...
[խմբագրել] Դերերում
- Շառլ Ազնավուր — Չարլի Քոլեր/Էդվարդ Սարոյան
- Մարի Դյուբուա — Լենա
- Նիկոլ Բերգեր — Թերեզա Սարոյան
- Ժան-Ժակ Ասլանյան — Ռիչարդ Սարոյան
- Դանիել Բուլանժե — Էրնեստ
- Սերժ Դավրի
- Ռիշար Կանայան — Ֆիդո Սարոյան
- Կլոդ Մանսար
- Ալբեր Ռեմի — Չիկո Սարոյան
- Միշել Մերսիե – Կլարիսա