Կրակակայուն բետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրակակայուն բետոն, բետոն, որն ընդունակ է բարձր ջերմաստիճանների երկարատև ներգործության դեպքում տրված սահմաններում պահպանելու անհրաժեշտ ֆիզիկա-մեխանիկական հատկությունները։ Կրակակայուն բետոնի համար որպես կապակցանյութ օգտագործում են պորտլանդցեմենտ, խարամապորտլանդցեմենտ, կավահողային ցեմենտներ, հեղուկ ապակի, ֆոսֆատային և այլ կապակցանյութեր, իսկ որպես լցանյութ հրակայուն կամ դժվարահալ նյութեր՝ շամոտ, քրոմիտ, դոմնային խարամներ։ Օգտագործվում է ջերմային ագրեգատներ, արդյունաբերական վառարանների հիմնատակեր և բարձր ջերմաստիճանների երկարատև ներգործությանը ենթարկվող այլ կոնստրուկցիաներ կառուցելիս։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 672