Կտտկենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կտտկենի
Կտտկենի սև
Կտտկենի սև (Sambucus nigra)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Դժնիկածաղկավորներ
Ընտանիք Այծատերևազգիներ
Ցեղ Կտտկենի
Տեսակ Կտտկենի սև
Լատիներեն անվանում
Sambucus
L. (1753)

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կտտկենի, թանթրվենի (լատ.՝ Sambucus),[1] այծատերևազգիների (Caprifoliaceae) ընտանիքի տերևաթափ թփերի կամ ցածրաճ ծառերի, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Թփեր են կամ փոքր ծառեր, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսեր։ Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված 2 կիսագնդի բարեխառն և մերձարևադարձային շրջաններում։

ԽՍՀՄ նախկին տարածքում աճում է 11, ՀՀ-ում՝ 3 տեսակ, որից առավել տարածված է սև կտտենին (S. niger)։ Ոչ բարձր թուփ է կամ փոքր ծառ, ծաղիկները մանր են, դեղնասպիտակավուն։ Պտուղը սև է, մուգ մանուշակագույն, հատապտղանման կորիզապտուղ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են բույսի բոլոր մասերը՝ արմատները, տերևները, ծաղիկներն ու պտուղները։ Վերջիններս ունեն քրտնաբեր և միզամուղ հատկություն։

ՀԽՍՀ-ում տարածված է Նոյեմբերյանի, Շամշադինի, Վնաձորի, Լոռի-Փամբակի անտառներում։

Կտտկենին ՀՀ-ում[խմբագրել]

Պտուղները

ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • Կտտկենի խոտային (S. edulus),
  • Կտտկենի սև (S. nigra)
  • Կտտկենի Տիգրանի (S. tigranii):

Հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիների խոնավ և ստվերոտ վայրերում, կիրճերում, գետերի և գետակների ափերին:

Կենսաբանական նկարագիր[խմբագրել]

Բարձր, մինչև 6 մ է: Տերևները բարդ են, հակադիր, ատամևաեգր: Ծաղկաբույլը խոշոր է, վահանանման կամ հովանոցանման, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, մանր: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը մանր, հատապտղանման կորիզապտուղ է:

Նշանակություն և կիրառում[խմբագրել]

Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, աղաղանյութեր, թթուներ, եթերայուղեր, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին), շաքարներ, ներկանյութ և այլն: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են բույսի բոլոր մասերը: Ունեն քրտնաբեր և միզամուղ հատկություններ: Մեղրատու է:

Տիգրանի կտտկենին Հայաստանի բնաշխարհիկ է, հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիների չոր, քարքարոտ վայրերում, գետերի կիրճերում: Չորա- և ցրտադիմացկուն է, գեղազարդիչ: Տերևները խիտ են, մուգ կանաչ, պտուղները՝ վառ կարմիր, ողկույզներով, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Տեսակներ[խմբագրել]

Sambucus canadensis showing the complex branching of the inflorescence
Elderberry cultivation in Austria
Sambucus ebulus 001.jpg
Sambucus racemosa2.jpg
Sambucus nigra 003.jpg
Կտտկենու ծաղկաբույլը.
Ձախից աջ: Sambucus ebulus, Sambucus racemosa, Sambucus nigra

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. О происхождении слова см. Буковый аргумент.
  2. Бузина на agbina.com

Գրականություն[խմբագրել]

  • Бурмистров А. Н., Никитина В. А. Медоносные растения и их пыльца: Справочник. — М.: Росагропромиздат, 1990. — 192 с. — ISBN 5-260-00145-1.
  • Гладкова В. Н. Семейство жимолостные (Caprifoliaceae) // Жизнь растений. В 6-ти т. / под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1981. — Т. 5. Ч. 2. Цветковые растения. — С. 375—378. — 512 с. — 300 000 экз.
  • Vedel, H., & Lange, J. (1960). Trees and Bushes in Wood and Hedgerow. Methuen & Co Ltd.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png