Կռատուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կռատուկ
Կռատուկ մեծ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բարդածաղկավորներ
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Կռատուկ
Տեսակ Կռատուկ մեծ
Լատիներեն անվանում
Arctium lappa L., 1753
Հոմանիշներ[1]

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կռատուկ (լատ.՝ Arctium láppa)[2], կոծոծ, բարդածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ։ Խոշոր տերևներով երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել]

Nsr-slika-423.png
Բուսաբանական նկարազարդումը
Մարտին Ցիլենշկի
Naše škodljive rastline գիքի, 1892

Ցողունը կանգուն է, ակոսավոր, ճյուղավորվող, բարձրությունը՝ 60 սմ - 2(3) մ։[3]) Տերևները խոշոր են, հերթադիր, զոգավոր-ատամևաեզր, վերին մասում՝ կանաչ, ստորինում՝ մոխրագույն թաղիքանման։ Առաջին տարում առաջանում են արմատը և արմատամերձ տերևները, Երկրորդում՝ ծաղիկները։ Ծաղկաբույլը վահանանման կամ ողկուզանման է՝ հավաքված գնդաձև զամբյուղներում, ծաղիկները՝ երկսեռ, խողովակավոր, մուգ կարմիր։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։ Ծաղիկները երկսեռ են, խողովակավոր, հաճախ վառ գույնի, գնդաձև զամբյուղներով հավաքված ընդհանուր ծաղկաբույլում։ Պտուղների հասունացման շրջանում զամբյուղները հեշտությամբ պոկվում են, կպչում կենդանիների բրդին, մարդկանց հագուստներին։

Կռատուկը ՀՀ-ում[խմբագրել]

Հայտնի է մոտ 10 տեսակ, որից 6-8-ը աճում էին նաև ԽՍՀՄ-ում, մեծ մասամբ՝ բնակավայրերին մոտ, աղբոտ վայրերում, ճամփեզրերին, երբեմն դաշտերում։ ՀՀ-ում տարածված է 4 տեսակ՝

  • Կռատուկ մեծ (A. lappa),
  • Կռատուկ թաղիքավոր (A. tomentosum),
  • Կռատուկ Պալադինի կամ անդրկովկասյան (A. palladinii)
  • Կռատուկ փոքր (A. minus

Տարածում[խմբագրել]

Տարածված է Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու, Տավուշի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է թփուտներում, պարապուրդներում, գետերի և լճակների ափերին, ճամփեզրերին, աղբոտ և այլ վայրերում։

Նշանակություն և կիրառում[խմբագրել]

Դեղաբույս է. պարունակում է ինուլին, օրգանական թթուներ, եթերայուղ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, քրտնաբեր միջոց, արմատների եփուկն ու մածուկը՝ պոդագրայի, ռևմատիզմի, մաշկ, հիվանդությունների ժամանակ։ Երիտասարդ արմատներն ու ընձյուղներն ուտելի եՆ։ Մեղրատու է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. По данным сайта GRIN (см. раздел Ссылки).
  2. lappa — латинское название лопуха. — Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / К. Ф. Блинова, Н. А. Борисова, Г. Б. Гортинский и др.; Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 206. — ISBN 5-06000085-0
  3. Юзепчук С. В., Сергиевская Е. В. Лопух — Arctium // Флора СССР / Ботанический институт имени В. Л. Комарова Академии наук СССР; Начато под руководством и под главной редакцией акад. В. Л. Комарова; Редакторы тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.: Изд-во Академии наук СССР, 1962. — Т. XXVII. — С. 97.

Գրականություն[խմբագրել]

  • Лекарственные растения луга. — М.: Изобразительное искусство, 1993. — С. 34—35.
  • Губанов И. А. и др. 1266. Arctium lappa L. — Лопух большой, или Репей // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.։ Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2004. — Т. 3. Покрытосеменные (двудольные։ раздельнолепестные). — С. 330. — ISBN 5-87317-163-7.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png