Կռան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կռան (այլ կիրառումներ)
Հսկայական մեխանիկական կռանը աշխատանքի ընթացքում
Ձեռքի կռանի կիրառումը դարբնոցում
Կրյոզո քաղաքում տեղադրված «Շնեյդեռ» կազմակերպության արտադրության մեխանիկական կռան: Այն 1877-1891 թվականների ընթացքում աշխարհում ամենամեծն է եղել:

Կռան, մետաղյա գլխիկի բազմակի հարվածների միջոցով մետաղները կռելու և հարթացնելու, նախապատրաստուկներ մշակելու համար նախատեսված գործիք կամ մեքենա։ Տարբերում են կռման և ծավալային ու թերթային դրոշմման կռաններ։ Ըստ հաղորդակի տեսակի, կռանները լինում են՝

  • ձեռքի կռան՝ մետաղյա գլխիկի մեջ փայտյա լծակ (կամ բռնակ) է ագուցված լինում (աշխատանքի է դրվում մկանային ուժով)
  • շոգեօդային (աշխատում են շոգով կամ սեղմված օդով)
  • օդաճնշական (աշխատում են աշխատանքային և ճնշակային (կոմպրեսորային) մխոցների միջև եղած օդի նոսրացման և սեղմման հաշվին)
  • մեխանիկական (շարժական մասերը մեխանիկորեն կապված են շարժիչի հետ)
  • ջրաճնշական (գործողության մեջ են դրվում բարձր ճնշման հեղուկով) և ուրիշներ

Ըստ աշխատանքի եղանակի, տարբերում են պարզ (ընկնող կռան) և կրկնակի գործողության (առավել տարածված) կռաններ, երբ ընկնող մասի վրա ծանրության ուժից բացի ազդում է նաև գոլորշու, օդի կամ հեղուկի լրացուցիչ ուժը։ Կան նաև առանց սալակալի կռաններ, որոնք ունեն կինեմատիկորեն կապված երկու թակեր և հավասար արագություններով շարժվում են հանդիպակւնց, որի հետևանքով հարվածի էներգիան հիմքին չի հաղորդվում։ Տարածում են գտել բարձրարագային կռանները (թակի արագությունը՝ մինչև 25 մ/վրկ, սովորական կանի 3—5 մ/վրկ-ի փոխարեն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 666