Կուրեյկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուրեյկա (այլ կիրառումներ)
Կուրեյկա
Բնութագիր
Երկարություն888 կմ
Ավազանի մակերես44 700 կմ²
Ջրի ծախս664 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՊուտորանի սարավանդ
Գետաբերանի տեղակայումԵնիսեյ
Կոորդինատներ
Ջրի մարմիններKureyka Reservoir?
ԵրկրամասԿրասնոյարսկի երկրամաս[1]
ՋրահավաքԵնիսեյի ավազան

Կուրեյկա՝ գետ Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում, Ենիսեյի աջ վտակը։ Սկիզբ է առնում Պուտորանա սարավանդի հարավային լանջերից։ Երկարությունը 888 կմ է, նավարկելի է գետաբերանից 98 կմ։ Կուրեյկայի ավազանում կա գրաֆիտի հանքավայր։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերենի որոշ բարբառներում անանուն փոքր գետակներին տրվող ընդհանուր անվանում է, որն այս դեպքում դարձել է հատուկ անուն, թեև այս գետը փոքր համարել չի կարելի։ Куре́йка հասկացության հիմքում ընկած է курья (կուրյա) բառը, որն ունի մի քանի իմաստ՝ «գետախորշ, գետի նեղ բազուկ, ամառը ցամաքող գետի՝ լճի վերածված հատված» և այլն։ Ենիսեյի շրջանում այն նշանակում է «հոսանք չունեցող ցամաքալեզվակից այն կողմ գտնվող ծոց», այսինքն՝ «վայր կուրյայի մոտ» կամ «կուրյաներով գետ»[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 292.