Կուտրաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կուտրաշեն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿիսկիմի գավառակ
Այլ անվանումներԳուդրաշեն, Կուդեաշեն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Կուտրաշեն (Աշխարհ)##
Կուտրաշեն (Աշխարհ)

Կուտրաշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում, Խոտորջրի գյուղախմբում։ Գտնվում էր Ճորոխ գետի աջ ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872 թվականին ուներ 40 տուն հայ և 4 տուն թուրք բնակիչ։ 1909 թվականին գյուղն ուներ 40 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուտրաշենն ուներ Ս. Հովհաննես և Ս. Աստվածածին եկեղեցիներ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր արական դպրոց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 284

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 25