Կուտակված Ավելի Բարձր և Ավելի Խոր
| Piled Higher and Deeper | |
|---|---|
![]() |
|
| Հեղինակ(ներ) | Հորհե Չամ |
| Կայք | http://www.phdcomics.com |
| Ընթացիկ կարգավիճակ / ժամանակացույց | շաբաթը երեք անգամ |
| Սկսման թվական | 1997, հոկտեմբերի 27 |
| Ոճ(եր) | Ակադեմիա, դոկտորական հետազոտություն |
Կուտակված Ավելի Բարձր և Ավելի Խոր - Կյանքը (կամ նրա բացակայությունը) Ակադեմիայում (անգլերեն՝ Piled Higher and Deeper - Life (or the lack thereof) in Academia) (նաև ճանաչված որպես ՓիԷյչԴի Կոմիքս (անգլերեն՝ PhD Comics), թերթի և կայքային շարանկար է, որը գրում և նկարում է Հորհե Չամը: Շարանկարը հետևում է բազմաթիվ ասպիրանտուրայի ուսանողների կյանքը: Առաջին անգամ լույս է տեսել 1997 թվականի աշնան, երբ Չամն անձամբ ասպիրանտուրայի ուսանող էր Ստանֆորդի համալսարանում: Նկարաշարը շրջանավարտումից հետո համալսարանական կյանքի մասին է, և ընդգրկում է գիտական հետազոտության դժվարությունները, ձգձգման վտանգները, բարդ ուսանող-ղեկավարի հարաբերությունները, և ձրի ուտելիքի անվերջ փնտրտուքները: Չամը շարունակեց գործել շարանկարի վրա երբ որպես մեքենայաշինության դասավանդող աշխատում էր Քալթեքում, իսկ ներկայում ամբողջ ժամանակն է հատկացրել շարանի նկարելուն և նրա մասին խոսակցություններ տալուն: Սկզբում, նկարաշարն արվում էր սև ու սպիտակով, հետո անցավ մոխրագույնի սանդղակի, և վերջապես 2004 թվականի հունիսին գունավոր դարձավ:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Piled Higher and Deeper պաշտոնական կայք
- Սմագլիք, Փոլ (Օգոստոս 2005). «Պետք է ծիծաղել... (անգլերեն՝ You've got to laugh...)». Նեյչր 436: 745. doi:. http://www.nature.com/naturejobs/2005/050804/full/nj7051-745a.html..
