Կուսանաց Սուրբ Ստեփանոս վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Սուրբ Ստեփանոս վանք (այլ կիրառումներ)
Կուսանաց Սուրբ Ստեփանոս վանք
Կուսանաց Սուրբ Ստեփանոս վանքը

##Կուսանաց Սուրբ Ստեփանոս վանք (Վրաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Վրաստան Վրաստան Թբիլիսի
Կոորդինատներ 41°41′21.22″ հս. լ. 44°48′03.92″ ավ. ե. / 41.689230, 44.80109141°41′21.22″ հս. լ. 44°48′03.92″ ավ. ե. / 41.689230, 44.801091
Թեմ Վիրահայոց
Հոգևոր կարգավիճակ Գործող, որպես վրաց ուղղափառ
Ներկա վիճակ Կանգուն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Հիմնադիր(ներ) Մելիք-աղա Բեբուդյան
Կառուցման ավարտ 1727 թ.

Կուսանաց Սուրբ Ստեփանոս վանք հայկական վանքային համալիր Թբիլիսիում։ [1]

Պատմություն[խմբագրել]

Վանքի կառուցման միտքը պատկանել է Մելիք-Աշխարբեկին, ում հայրը Թիֆլիսի էր տեղափոխվել Պարսկաստանից 17-րդ դարում։ Սակայն Մելիք-Աշխարբեկ չի հաջողվում կառուցել վանքը, քանի որ նա 1724 թ-ին սպանվում է թուրքերի դեմ մղված ճակատամարտում։ Նրա տղան` Նադիր Շահի հնդկական արշավանքի մասնակից Մելիք-աղան որոշում է ավարտին հասցնել իր հոր մտահաղացումը։ Շուտով սկսվում է վանքի շինարարությունը։ Նա նաև երկու միանձնուհի է հրավիրում Նոր Ջուղայում գտնվող Սուրբ Եկատերինա եկեղեցուց։ Շինարարությունն ավարտվում է 1727 թ-ին։

Սակայն Վրաստանի անկախացումից հետո, վանքը վերածվում է վրացականի, որն ուղեկցվում է բազմաթիվ բարբարոսություններով։ Դրանցից էր օրինակ վանքի հայկական խաչքարի ջարդումը, հայկական արձանագրությունների ոչնչացումը և այլն։ Ներկայումս Կուսանաց Սուրբ Ստեփանոս վանքը գործում է որպես վրաց ուղղափառ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Կուսանաց Սուրբ Ստեփանոս վանք