Կուռլանդական դքսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուռլանդական դքսություն
Դրոշ Զինանշան


Կարգավիճակպատմական պետություն և vassal state?
Պետական լեզուգերմաներեն
ՄայրաքաղաքԵլգավա
Պետական կարգՄիապետություն
Օրենսդիր մարմինդիետ
Ազգաբնակչությունմոտ 200 000 մարդ
Կրոնլյութերականություն
Հիմնադրված է1561 թ.
ԱրժույթԹալեր

Կուռլանդական դքսություն (լատին․՝ Ducatus Curlandiæ et Semigalliæ; գերմ.՝ Herzogtum Kurland und Semgallen; լատիշ․՝ Kurzemes un Zemgales hercogiste; լիտ.՝ Kuršo ir Žiemgalos kunigaikštystė; լեհ.՝ Księstwo Kurlandii i Semigalii), Կուռլանդական և Զեմգալական դքսություն, պատմական պետություն Լատվիայի տարածքում։ Ստեղծվել է Լիվոնյան օրդենի քայքայման հետևանքով։ Կուռլանդական դքսության գլուխ կանգնած էր Լիվոնյան օրդենի մեծ մագիստրոս Կետլերի տոհմը (մինչև 1737 թ.-ը), ապա՝ Բիրոնները։ Կենտրոնն էր Միտավան (Ելգավան)։ Գերմանական ազնվականությանը հաջողվեց զգալիորեն սահմանափակել դքսերի իշխանությունը, և 1617 թվականից Կուռլանդական դքսությունը դարձավ «ազնվականական հանրապետություն»։ Գործադիր և դատական գերագույն իշխանությունը պատկանում էր դքսական խորհրդին։ Այսպես կոչված «Կուռլանդական ստատուտով» լատիշ գյուղացիները համարվում էին գերմանական կալվածատերերի ճորտեր։ Դքսական ճորտային մանուֆակտուրաներն արտադրում էին կերպաս, զենք, կառուցում նավեր։ Քաղաքային բնակչությունը զուրկ էր քաղաքական իրավունքներից։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ազդեցությամբ 1790 թվականին ստեղծվեց ռեֆորմների համար պայքարող «Բյուրգերական ունիան»։

Լեհաստանի երրորդ բաժանմամբ (1795) Կուռլանդական դքսություն, որ 1710 թվականից ռուսական ազդեցության ոլորտում էր, անցավ Ռուսաստանին և կազմեց Կուռլանդական նահանգը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 17