Կուպրիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուպրիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Cu₂O
Նիկել-Շտրունցի դասակարգում4.AA.10[1]
Դանա դասակարգում4.1.1.1
Բյուրեղային համակարգԽորանարդային համակարգ
Ենթակատեգորիաօքսիդային միներալների դաս

Կուպրիտ, ( լատիներեն՝ cuprum-պղինձ), կարմիր պղնձի հանքաքար, միներալ։ Քիմիական կազմը՝ (Cu-88, 8%, Օ-11, 2%)։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Բյուրեղներն օքտաէդրի կամ դոդեկաէդրի տեսք ունեն, սակավ ասեղնաձև կամ թելավոր են։ Սովորաբար առաջացնում է դրուզներ, հոծ հատիկավոր, երբեմն հողային ագրեգատներ։ Գույնը՝ կարմիր, սև, փայլը՝ ալմաստի։ Կարծրությունը՝ 3, 5-4, խտությունը՝ 6140 կգ/մ3։ Կուպրիտը տիպիկ հիպերգեն միներալ է։ Առաջանում է պղնձի առաջնային սուլֆիդների և երկրորդային խալկոզինի հաշվին։ Հանդիպում է մալաքիտի, բնածին պղնձի և այլ երկրորդային միներալների հետ՝ պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 17