Կույալնիկի լիման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կույալնիկի լիման
ուկրաիներեն՝ Куяльницький лиман

Տեսարանը արևելյան ափից
Կոորդինատներ
Տեղագրություն Օդեսայի մարզ, Ուկրաինա Ուկրաինա
Հայելու բացարձակ բարձրությունը -5 մ
Երկարություն 28 կմ
Լայնություն 3 կմ
Ամենամեծ խորությունը 7 մ
Միջին խորությունը 3 մ
Աղիությունը 75 ‰
Թափվող գետերը Մեծ Կույալնիկ
Վիքիպահեստում

Կույալնիկի լիման (ուկրաիներեն՝ Куяльницький лиман, մինչև 1917 թվականը կոչվում էր Անդրեևի լիման), լիման է, որը գտնվում է Սև ծովի Օդեսայի ծավածոցից 3 կմ հյուսիս-արևմուտք և Օդեսա քաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Մակերեսը կազմում է 56 - 60 կմ²; երկարությունը՝ 28 կմ, ամենամեծ լայնությունը՝ 3 կմ։ Միջին խորությունը մոտ 3 մ (0,5 - 7 մ)։

Ծովից բաժանված է մինչև 3 կմ հասնող ավազաթմբով։ Ջրի աղիությունն այս պահին կազմում է մոտ 75 պրոմիլե։

Լիմանի մեջ է թափվում Մեծ Կույալնիկ գետը։ Կույալնիկի լիմանի շրջանում է գտնվում Ուկրաինայի ամենացածր կետը՝ −5 մետր ծովի մակերևույթից ցածր։

Մի շարք հետազոտողների կարծիքով, անվանումը կապված է ջրի մեջ աղերի բարձր պարունակության հետ, և առաջացել է թուրքերեն «կույանլիկ» (խիտ) բառից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնստանտին Ս. Սարկիսյան, Միխայիլ Ֆ. Ստավնիցեր (1972). Փողոցները պատմում են. Օդեսա: Մայակ. էջ 55 - 59. {{cite book}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]