Կումարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կումարին Օ-oքսիդարչնաթթվի լակտոն, C9H6O2, նոր հնձած խոտի հոտով անգույն բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 70°C, եռմանը՝ 291°C։ Լավ է լուծվում սպիրտում և եթերում, վատ՝ ջրում։ Գլյուկոզիդի ձևով պարունակվում է շատ բույսերում (օրինակ, իշառվույտում)։ Արտադրության մեջ ստանում են սալիցիլալդեհիդի և քացախանհիդրիդի փոխազդեցությունից։ Կիրառվում է որպես հոտավետ նյութ ծխախոտի և օծանելիքի արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png