Կուղբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուղբեր
Կուղբեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Ինֆրադաս Ընկերքավորներ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Կուղբանմաններ
Ցեղ Կուղբեր
Լատիներեն անվանում
Castor Linnaeus, 1820
Տեսակները
Արեալ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում





Կուղբեր (լատին․՝ Castor) կաթնասունների դասի կրծողների կարգին պատկանող ցեղ է[1]։ Ներկայիս կուղբանմանների (Castoridae Hemprich, 1820) ընտանիքին պատկանող միակ ցեղը։

Բաժանվում է երկու տեսակների՝ սովորական կուղբ (Castor fiber), որը բնակվում է Ատլանտիկական ափերից մինչև Մերձբայկալ և Մոնղոլիա ընկած տարածքներում, և կանադական կուղբ (Castor canadensis), որի արեալը համընկնում է Հյուսիսային Ամերիկայի տարածքի հետ։ Որոշ բնագետներ կանադական կուղբին համարում են սովորական կուղբի ենթատեսակ, սակայն այս տեսակետին հակասում է քրոմոսոմների տարբեր հավաքակազմ ունենալու փաստը (48 քրոմոսոմ ունի սովորականը, իսկ 40՝ կանադականը)։ Ժամանակակից դասակարգմանը համաձայն սովորական կուղբն ունի 8 ենթատեսակ։

Սնունդը և վարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուղբերի կողմից կրծված ծառը

Կուղբերը սնվում են ծառերի կեղևներով և երիտասարդ ճյուղերով, և այդ նպատակով տապալում են ծառերը գետնին՝ կրծելով նրանց բունը։

Շինվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուղբերը բնակեցնում են անտառային հանդարտ գետերի, վտակների և լճերի ափերը։ Նրանք ծառերից կառուցում են արհեստական լճեր, այդպիսով բարձրացնելով ջրի մակարդակը։ Կուղբերը կառուցում են երկու տեսակի բույներ՝ գետնափոր և մակերևույթային։ Մակերևույթի վրա գտնվող բույները լողացող կղզյակներ են, որոնք ունեն 1-3 մետր բարձրություն և մինչև 10 մետր տրամագիծ։ Այդ կառույցներում նրանք քնում են, պահում ձմեռային պաշարները և թաքնվում գիշատիչներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Давлетов И.З. Экология бобра в урбанизированном ландшафте. — Киров, 2005. — 116 с.
  • Данилов П.И., Каньшиев В.Я., Федоров Ф.В. Речные бобры Европейского севера России. — М.։ Наука, 2007. — 197 с.