Կուլուարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուլուարներ (ֆր.՝ couloir, միջանցք), պառլամենտի կամ կառավարական այլ հիմնարկությունների, ինչպես և թատրոնի, համերգադահլիճի և այլ շենքերում օժանդակ սենյակներ, ճեմասրահներ՝ ընդմիջման, հանգստի, ոչ պաշտոնական տեսակցության, մտքերի փոխանակման, հարցազրույցի և այլ գործերի համար։ «Կուլուարներում» արտահայտությունը օգտագործվում է նաև փոխաբերաբար՝ բնութագրելով «պառլամենտական միջավայրում» կապիտալիստական օրենսդիր հիմնարկություններում կատարվող անդրկուլիսային գործարքները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 9