Կուլիկամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կուլիկամ
վրաց.՝ გულიკამი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի
ԲԾՄ1730 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1234 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,8 %
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կուլիկամ (Վրաստան)##
Կուլիկամ (Վրաստան)
Կուլիկամ (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Կուլիկամ (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Կուլիկամ (վրաց.՝ გულიკამი), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում։ Գտնվում է Ախալքալաքից 2 կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1730 մետր բարձրության վրա` ջրառատ Աբլար վտակի աջ ու ձախ ափերին։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 1595 թ. կազմված թուրքական հարկացուցակի՝ գյուղն ունեցել է ընդամենը մեկ տուն, սակայն հարկվել է 14.000 աչկե։ Գյուղը տնտեսական առավել բարվոք վիճակում էր մինչև 1860-ական թվականների վերջերը, որից հետո ենթարկվելով կալվածատերերի կեղեքումներին, հասել է աղքատության եզրին. «․․․Այս փոքրիկ գիւղը պատկանում է չորս հայ և թուրք կալուածատէրերի, որոնք ամեն ջանք են թափում խլել խեղճ աշխատասէր գիւղացուց նրա վերջին օրական ապրուստը»։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս բնակիչների նախնիները փոխադրվել են Էրզրումի նահանգի Սնկառիճ գյուղից` 1830 թվականին։ Շնորհիվ բնակավայրի միջով հոսող ջրառատ Աբլար վտակի վրա կառուցված բազմաթիվ ջրաղացների՝ կուլիկամցիների համար ջրաղացպանությունը համարվել է գլխավոր զբաղմունքներից մեկը. «Բնակիչները պարապում են երկրագործութեամբ, անասնապահութեամբ, բայց գլխաւորապէս ջրաղացպանութեամբ։ Այս գիւղը նշանավոր է իր սառը և քաղցր աղբիւրներով ու կարմրախայտ համեղ ձկներով...»:

Կուլիկամը շրջանի խոշոր բնակավայրերից մեկն է, որտեղ բնակիչները ներկայումս զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
2002[1] 1974
2014[2] 1234

Գյուղի անվան ստուգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուլիկամ, «կուլի» նշանակում է «ջրաման, ջրկիր» կամ «ջուր վաճառող»։ Այս բոլորը ոչ մի առնչություն չունեն գուլի բառի հետ, որը վրացերեն նշանակում է «սիրտ»։ Հին ասացվածք կա՝ ով խմում է Աբլարի ակունքին մոտ գտնվող սառնորակ ջրից, դառնում է իմաստուն ու պայծառամիտ։

Մշակույթ և կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուլիկամի Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 1865 թվականին։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց և գրադարան։

Աբլար[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբլար գյուղատեղին պատկանում է Կուլիկամ գյուղին և գտնվում է գյուղից հյուսիս-արևելք` 3 կմ հեռավորության վրա։ Գրավոր աղբյուրներում միջնադարյան գյուղի մասին առաջին հիշատակություններից մեկը վերաբերվում է 1595 թվականին, որպես ռայաներից ազատ և 2500 աչկե հարկ մուծող գյուղ։ Աբլարի տարածքում պահպանվել են կիսավեր, միանավ եկեղեցին (11.50-6.11մ) և գերեզմանոցը։ Վերջինում առկա են քառակող կոթողների պատվանդաններ և խոյաձև տապանաքարեր։

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  2. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 16 აგვისტო 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 716