Կուժկոտրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը բույսերի ցեղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ադոնիս (այլ կիրառումներ)։
Կուժկոտրուկ
Կուժկոտրուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Էուդիկոտներ
Կարգ Հրանունկածաղկավորներ
Ընտանիք Հրանունկազգիներ
Ցեղ Կուժկոտրուկ
Լատիներեն անվանում
Adonis


Կուժկոտրուկ (պուտուկկոտրուկ) (լատին․՝ Adonis՝ Ադոնիս) հրանունկազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Հայտնի է մոտ 20-40 տեսակ։ Ծաղկապատի թերթիկների, առէջների և ապոկարպային վարսանդների թիվը մեծ է և անորոշ։ Ծաղկի բոլոր տարրերը դասավորված են պարուրաձև, պտուղը բազմակտիկ է։ Տափաստանային և կիսաանապատային բազմամյա, հազվադեպ միամյա խոտաբույսեր են։ Դեղաբույսեր են։

Հայաստանում հանդիպում է կուժկոտրուկի 4 տեսակ՝

  • Կուժկոտրուկ ամառային
  • Կուժկոտրուկ մանրածաղիկ
  • Կուժկոտրուկ Վոլգայի
  • Կուժկոտրուկ բոցավառ

Բուժիչ նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման մեջ օգտագործում են այս դեղաբույսի վերգետնյա մասը։ Ժողովրդական բժշկության մեջ այն գործածում են սրտային, երիկամային, նյարդային և ուրիշ հիվանդությունների ժամանակ։

Այս բույսից ստացված դեղամիջոցները կանոնավորում և խթանում են սրտի աշխատանքը։ Ունեն միզամուղ ազդեցություն և հատկապես արդյունավետ են սրտային այտուցների ժամանակ։

Որպես հանգստացնող և հակակծկանքային միջոց՝ սրտանոթային անբավարարության ժամանակ նշանակում են այս բույսից պատրաստաված դեղամիջոցները։

Դրա դեղամզվածքները Բեխտերևի հեղուկի հիմնական բաղադրիչն են, որը հանգստացնում է նյարդային համակարգը։ Ադոնիսի գլիկոզիդները այդքան կայուն չեն և չեն կուտակվում օրգանիզմում, որի համար այն ցուցված է արյան շրջանառության քրոնիկ անբավարարության բուժման համար[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пошкурлат А. П., Род горицвет — Adonis L. Систематика, распространение, биология, М., «Наука, МАЙК "Наука/Интерпериодика"»։
  • В. Ветвичка, Д. Тоушева., Растения полей и лесов, Прага, «Артия»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, 2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 714