Կորեկնուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորեկնուկ
Կորեկնուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Ճնճղուկներ
Տեսակ Կորեկնուկ
Լատիներեն անվանում
Miliaria calandra Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կորենուկների ձայները

Կորեկնուկ (լատին․՝ Miliaria calandra, Miliaria calandra, Emberiza calandra[1]), դրախտապահների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 18 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 26-32 սանտիմետր։ Մարմինը գեր է, կտուցը՝ հաստ, բաց գույնի։ Մարմինը վերևից մոխրագույն դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։

Կոտրտվող իլիկամողես մարմնի վերնամասը, կողքերը, գլուխը և կուրծքը մուգ խայտերով են, պոչը՝ միատարր դարչնագույն։ Կորեկնուկի թռիչքը արագ է և ալիքաձև։ Արուն՝ ոտքերը կախ, թռչում է մի նստատեղից մյուսը և վերսկսում երգը. այն միալար, հաճախ կրկնվող ցքցքոցների շարք է, որին հաջորդում են երկու կամ երեք թրթռուն հնչյուններ։ Բնակվում է մշակովի դաշտերում, արոտավայրերում, լեռնատափաստաններում, ենթալպյան մարգագետիններում։ Սնվում է սերմերով, որոշ անողնաշարավորներով։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի ընթացքում։ Արուների երգը լսվում է մինչև հուլիսի առաջին տասնօրյակը։ Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիսի առաջին տասնօրյակում։ Դնում է 24 միլիմետր տրամագծով, սպիտակ՝ վարդագույն պտերով 5-6 ձու։ Թռիչքին լավ տիրապետող երիտասարդ թռչունները գրանցվում են հունիսից հուլիսի երկրորդ տասնօրյակը։ Դաշտային պայմաններում լավ ճանաչելի է բնորոշ երգով ու կեցվածքով։ Աշնանը և ձմռանը կորկնուկները փոքր երամներով թռչում են կերով հարուստ վայրեր։

Օգտակար է, սնվում է մեծ քանակությամբ մոլախոտերի սերմերով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Арлотт Н., Храбрый В. Птицы России: Справочник-определитель. — СПб.: Амфора, 2009. — С. 408. — 446 с. — ISBN 978-5-367-01026-8
  • Urs N. Glutz von Blotzheim, Kurt M. Bauer։ Handbuch der Vögel Mitteleuropas, Band 14/III, Passeriformes (5. Teil)։ Embrizidae – Icteridae. Aula, Wiesbaden 1997։ S. 1857-1916

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Allende, Luis M; Rubio I; Ruíz-del-Valle V; Guillén J; Martínez-Laso J; Ernesto L; Varela P; Zamora J; Arnaiz-Villena A. (2001). «The Old World Sparrows (Genus Passer) Phylogeography and Their Relative Abundance of Nuclear mtDNA Pseudogenes» (PDF). Journal of Molecular Evolution. 53 (2): 144–154. doi:10.1007/s002390010202. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին. {{cite journal}}: Invalid |display-authors=9 (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեկնուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեկնուկ» հոդվածին։