Կորեայի հեռարձակման համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Korean Broadcasting System
한국 방송 공사
KBS 현.png
Երկիր Հարավային ԿորեաՀարավային Կորեա, Սեուլ
Լեզու հեռարձակման կորեերեն
Հեռարձակման սկսման թվական 1927
Հիմնադիր Հարավային Կորեայի հեռուստացանց
Սեփականատեր Հարավային Կորեայի կառավարություն
Վեբ-կայք www.world.kbs.co.kr

Korean Broadcasting System (կոր.՝ 한국 방송 공사, Hanguk Bangsong Gongsa), Հարավային Կորեայի խոշորագույն հեռուստատեսային և ռադիո ընկերություն։ Հիմնվել է 1927 թվականին։ Առաջին ռադիոկայանը հիմնվել է 1927 թվականի փետրվարի 27-ին, իսկ 1961 թվականի հոկտեմբերի 1-ին ստեղծվեց հեռուստատեսությունը։ 1973 թվականի մարտի 3-ին ընկերությունը ստացել է հանրային հեռարձակողի կարգավիճակ։ 2001 թվականին ընկերությունը սկսել է հեռարձակվել թվային ֆորմատով` բարձր հաճախականությամբ (HD 1080i)։

Հեռուստատեսություն[խմբագրել]

Հանրային հեռուստաալիքներ
  • KBS1 - Կորեայի գլխավոր հեռուստաալիքը, հեռարձակվում է 1961 թ. դեկտեմբերի 31-ից։
  • KBS2 - Ներկայացնում է լրատվություն, ժամանցային հաղորդումներ և հեռուստասերիալներ. հեռարձակվում է 1965 թ. դեկտեմբերի 7-ից։
Միջազգային հեռուստաալիքներ
  • KBS World , միջազգային հեռուստաալիք. հեռարձակվում է 2003 թ. հուլիսի 1-ից։
  • KBS America - KBS ցանցի ամերիկյան հեռուստաալիք. ցուցադրում է KBS World ալիքի հաղորդումները։ [1]
  • KBS Japan - KBS ցանցի ճապոնական հեռուստաալիք. ցուցադրում է KBS World ալիքի հաղորդումները։
  • KBS Canada - KBS World հեռուստաալիքի հեռարակումը Կանադայում։
KBS N արբանյակային և կաբելային հեռուստաալիքներ
  • KBS Prime - Մշակութային ուղղվածության արբանյակային հեռուստաալիք, հեռարձակվում է 1996 թվականից։
  • KBS Drama - Դրամատիկական հեռուստաալիք, հեռարձակվում է 2002 թվականից։
  • KBS Select - Առևտրային հեռուստաալիք, հեռարձակվում է 2003 թվականից։
  • KBS N Sports - Մարզական հեռուստաալիք, հեռարձակվում է 2002 թվականից։
  • KBS Joy - Ժամանցային և զվարճալի ուղղվածության հեռուստաալիք, հեռարձակվում է 2006 թվականից։

Ռադիո[խմբագրել]

  • KBS Radio 1
  • KBS Radio 2
  • KBS Radio 3
  • KBS Classic FM
  • KBS Cool FM
  • KBS World Radio , միջազգային բազմալեզու ռադիոկայան։

Արտաքին հղումներ[խմբագրել]