Կոտ դ'Օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Կոտ դ'Օր
Côte-d'Or
Զինանշան
Blason département fr Côte-d’Or.svg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Բուրգունդիա
Վարչկենտրոն Դիժոն
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (2006) 532 948
Խտություն 61 մարդ/կմ²
Տարածք 8 763 կմ²
Կոտ դ'Օր վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք
Ջրհեղեղ Դիժոնում 1965թ. սեպտեմբերին:

Կոտ դ'Օր (ֆրանսերեն` Côte-d'Or), դեպարտամենտ Ֆրանսիայի արևելքում: Բնակչությունը 2006թ. տվյալներով կազմում է 532 948 մարդ, ինչը 49-րդ ցուցանիշն է:

Պատմությունը[խմբագրել]

Կոտ դ'Օրը 1790թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված 83 սկզբնական դեպարտամենտներից մեկն է: Ձևավորվել է նախկին Բուրգունդիա գավառի մի մասից:

  • Կոտ դ'Օր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 21։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել]

Անունը թարգմանաբար նշանակում է` «Ոսկե լանջ»։ Շրջապատված է վեց դեպարտամենտներով՝ Յոն, Նյևր, Սոն և Լուար, Յուր, Օբ և Վերին Մարն։
Տարածքը 8763 կմ2 է։ Դիժոնից դեպի հյուսիս ձգվում է Լանգր սարահարթը, հարավ-արևելքում հոսում է Սոն գետը։
Դեպարտամենտի մեջ են մտնում 3 օկրուգ, 43 կանտոն և 707 համայնք։

Տնտեսությունը[խմբագրել]

Կոտ դ'Օր դեպարտամենտը Ֆրանսիայում գրավում է խաղողագործական առաջավոր դիրք։ Այստեղի խստապահանջ և աշխատասեր մարդիկ արտադրում են աշխարհի, թերևս, լավագույն Պինո նուար և Շարդոնե գինիները։
Մյուս մշակաբույսերից են ձավարեղենը և կարտոֆիլը։ Շատ են հանդիպում նաև ոչխարների հոտեր և կովերի նախիրներ։ Տարածաշրջանը հայտնի է նաև Դիժոնի մանանեխով։

Տուրիզմ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]