Կոտուց (լեռնագագաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոտուց (այլ կիրառումներ)
Կոտուց
Կոտուց լեռը ձմռանը
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԱրարատի մարզ
Պահպանման տարածքԽոսրովի անտառ արգելոց
Կոտուց (լեռնագագաթ) (Հայաստան)##
Կոտուց (լեռնագագաթ) (Հայաստան)

Կոտուց, Կոտուց սար, Քեթուզդաղ, Քեթուզսար, Քեթուս, Քյութուզդաղ, լեռնագագաթ Հայաստանի Արարատի մարզի կենտրոնում՝ համանում լեռներում (Երանոսի լեռների հարավային ճյուղավորություններից), Ուրցաձոր գյուղից 6,8-7 կմ հյուսիս-հյուսիս-արևելք, Ուրցաձոր գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղադրման կոորդինատներ 39°58′37″ հս․. լ. 44°46′21″ ավ. ե.HGЯO։ Լանջերը կտրտված են մանր ձորակներով և ծածկված չորադիմացկուն թփուտներով ու խոտաբույսերով։ Լեռան գագաթը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Հարավ-արևելյան լանջին գտնվպւմ է Տափի բերդ[1]։ Բարձրությունն է 2061,5 մ։ Լանջերը զառիթափ են՝ 35-55°՝ ծածկված աղքատիկ բուսականությամբ։ Համեմատաբար հեշտ հաղթահարելի է հյուսիսարևելյան կողմից[2][3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կոտուց լեռ». www.armgeo.am. Armenian Geographic. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 72 — 150 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 229 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտուց (լեռնագագաթ)» հոդվածին։