Կոտոն-Մուտոնի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոտոն-Մուտոնի էֆեկտ, լուսային ճառագայթի երկբեկումը ճառագայթին ուղղահայաց ուղղության մագնիսական դաշտում տեղավորված իզոտրոպ նյութում։ 1901 թվականին միմյանցից անկախ հայտնաբերել են Ջ. Քերը և Կ. Մայորանան (կոլոիդ լուծույթներում), իսկ 1907 թվականին մանրամասն հետազոտել են ֆրանսիացի գիտնականներ Էմե Կոտոնը (Aime Cotton) և Հ. Մուտոնը (H. Mouton)։ Ըստ Կոտոն-Մուտոնի էֆեկտի տեսության (Քերի երևույթի տեսության նման), ալիքի տվյալ λ երկարության մեներանգ լույսի համար սովորական (n_u) և ոչ սովորական (n_{nu}) ճառագայթների բեկման ցուցիչների տարբերությունը ուղիղ համեմատական է մագնիսական դաշտի H լարվածության քառակուսուն.

n_{nu} - n_u = DH^2

կամ

\frac {\delta} {\lambda} = \frac {l(n_{nu} - n_u )} {\lambda} = ClH^2 :

C-ն ճառագայթների ընթացքների տարբերությունն է l ճանապարհին,

 C = \frac {D} {\lambda}

մեծությունը Կոտոն-Մուտոնի հաստատունն է, որը կախված է միջավայրի հատկություններից։ C-ի մեծությունը շատ փոքր է, այնպես որ Կոտոն-Մուտոնի էֆեկտը հնարավոր է դիտել միայն հզոր մագնիսական դաշտի առկայության դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png