Կովկասյան կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Չեռնիշով

Կովկասյան կոմիտե (ռուս.՝ Кавказский комитет), հատուկ միջգերատեսչական մարմին Ցարական Ռուսաստանում, հիմնվել է 1845 թվականին, Կովկասում՝ համառուսական կառավարման կարգ մտցնելու նպատակով։ Կովկասյան կոմիտեին նախորդել է 1840 թվականին կոմս Ալեքսանդր Չեռնիշովի նախագահությամբ ստեղծված հատուկ ժամանակավոր կոմիտեն։ 1846 թվականից Կովկասյան կոմիտեն ղեկավարում էր ցարական վարչության քաղաքացիական գործունեությունը երկրամասում, լուծում այն հարցերը, որոնք վեր էին փոխարքայի և առանձին մինիստրների լիազորությունից։

Կոմիտեի մեջ մտնում էին՝ ռազմական, ներքին գործերի, ֆինանսների, պետական ունեցվածքի, արդարադատության մինիստրները, կայսեր նշանակած անդամները։ Կովկասյան կոմիտեն սկզբնապես ուներ հատուկ նախագահ, իսկ 1865 թվականից նախագահում էր նախարարների կոմիտեի նախագահը։ 1882 թվականին Կովկասի փոխարքայության վերացումով և Կովկասում նոր վարչակազմ մտցնելով Կովկասյան կոմիտեն վերացվեց։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 635