Կովկասյան լեռնային գորշ մեղուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովկասյան լեռնային գորշ մեղուներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Թաղանթաթևավորներ
Ընտանիք Իսկական մեղուներ
Ցեղ Մեղրատու մեղուներ
Տեսակ Մեղրատու մեղու
Ենթատեսակ Կովկասյան լեռնային գորշ մեղու
Լատիներեն անվանում
Apis mellifera caucasica
Gorbachev, 1916

Կովկասյան լեռնային գորշ մեղուներ (լատ.՝ Apis mellifera caucasica), մեղրատու մեղուների ցեղերի խումբ։ Տարածված են Կովկասում և Անդրկովկասում։ Ունեն գորշ գույն, երկար կնճիթ՝ 7—7, 1 մմ։ Ցրտադիմացկուն և խաղաղասեր են, բույնը լավ են պաշտպանում թշնամիներից ու վնասատուներից։ Բնական ձագատվության (պարսատվության) ժամանակ գործում են ավելի քիչ մայրաբջիջներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png