Կոստաս Մանոլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստաս Մանոլաս
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կոնստանտինոս Մանոլաս
Ազգությունը Հույն
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 14, 1991 (32 տարեկան)
Ծննդավայր Նակսոս, Հունաստան Հունաստան
Հասակ 186 սմ
Քաշ 79 կգ
Դիրք Կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 44
Պատանեկան կարիերա
2005–2009 Հունաստան Տրասիվուլոս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009- Հունաստան Տրասիվուլոս 5 (0)
2009-2012 Հունաստան ԱԵԿ Աթենք 66 (3)
2012-2014 Հունաստան Օլիմպիակոս 49 (4)
2014- Իտալիա Ռոմա 130 (5)
Ազգային հավաքական
2009-2011 Հունաստան Հունաստան Մ-21 5 (0)
2013– Հունաստան Հունաստան 34 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Օգոստոսի 20, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Մարտի 28, 2018

Կոնստանտինոս (Կոստաս) Մանոլաս (հունարեն՝ Κωνσταντίνος "Κώστας" Μανωλάς, հունիսի 14, 1991(1991-06-14)[1][2], Նակսոս, Naxos and Lesser Cyclades Municipality, Naxos Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, Ռոմա ֆուտբոլային ակումբի և Հունաստանի հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստաս Մանոլասը 2005 թվականից հանդես է գալիս Տրասիվուլոս ակումբի երիտասարդական կազմերում։ 2009 թվականին առաջին թիմի կազմում 6 հանդիպում է անցկացրել Հունաստանի առաջնությունում, մրցաշրջանի ավարտից հետո Տրասիվուլոսը լքեց Սուպերլիգան և Մանոլասը 3 տարվա պայմանագիր կնքեց Աթենքի ԱԵԿ-ի հետ, որի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2010 թվականի մարտի 13-ին Կավալա ֆուտբոլային ակումբի դեմ հանդիպման ժամանակ։ ԱԵԿ-ի կազմում առաջին մրցաշրջանում անցկացրեց 10 խաղ և դարձավ 1 գոլի հեղինակ։ 2010/11 մրցաշրջանում Կոստասը դարձավ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ և այդ տարի անցկացրեց 36 խաղ խփելով 3 գնդակ, իսկ ահա 2011 թվականի ապրիլի 30-ին ԱԵԿ-ի կազմում նվաճեց իր առաջին տիտղոսը՝ Հունաստանի գավաթը։ 2011/12 մրցաշրջանը հաջող դասավորվեց հույն ֆուտբոլիստի համար։ ԱԵԿ-ի կազմում իր ելույթներով Կոստասը ուշուդրություն գրավեց այնպիսի անգլիական ակումբների ինչպիսիք են Էվերթոնը, Նյուքասլը, Բլեքբեռնը, Ուիգանը և Վեստ Հեմը[3]։

2012 թվականի հուլիսի 1-ին Մանոլասը ԱԵԿ-ի հետ պայմանագրի ավարտից հետո անվճար տեղափոխվեց հունական մեկ այլ ակումբ՝ Օլիմպիակոս, որտեղ 4 տարվա պայմանագիր կնքեց նոր ակումբի հետ։

2014 թվականի օգոստոսի 26-ին Մանոլասը 13 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց իտալական Ռոմա, վերջինիս հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[4]։ Առաջին հանդիպումը «ջալլոռոսների» կազմում տեղի ունեցավ առաջնության հենց առաջին տուրում՝ օգոստոսի 30-ին, դուրս գալով մեկնարկային կազմ։ Մրցակիցը Ֆիորենտինան էր, Ռոման 2 անպատասխան գնդակ ուղարկեց «մանուշակների» դարպասը, Կոստասը մասնակցեց ամբողջ հանդիպմանը[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից Մանոլասը հանդես է գալիս Հունաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում։ 2010 թվականին Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Օտտո Ռեհագելի կողմից հրավիրվեց թիմի լայնածավալ հայտացուցակ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցող աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, սակայն այդպես էլ չընդգրկվեց վերջնական հայտացուցակում[6]։ Հավաքականի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու համար Մանոլասը սպասեց 3 տարի, դա աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Շվեյցարիայի հավաքականի դեմ հանդիպումն էր։ 2014 թվականին Մանոլասը ոչ միայն ընդգրկվեց լայնածավալ հայտացուցակում, այլ նաև վերջանական 23-ում[7]։ Առաջնության ավարտից հետո «The Independent» ամսագիրը Մանոլասին ճանաչեց Բրազիլիա 2014-ի 50 լավագույն պաշտպաններից մեկը[8]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունաստանի չեմպիոն՝ 2013, 2014
  • Հունաստանի գավաթակիր՝ 2011, 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Bailey, Graeme (2011 թ․ դեկտեմբերի 24). «Toffees sweet on Manolas» (անգլերեն). Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  4. «CORPORATE: MANOLAS». asroma.it.
  5. «Roma-Fiorentina 2-0, Nainggolan e Gervinho, festa all'Olimpico per la prima». Gazzetta dello Sport.
  6. «Рехагель включил двух травмированных игроков в предварительный состав сборной Греции» (ռուսերեն). Sports.ru. 2010 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  7. «Greece World Cup 2014 squad». telegraph.co.uk. 2014 թ․ մայիսի 19.
  8. «World Cup 2014: The 50 best players of the World Cup». independent.co.uk.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստաս Մանոլաս» հոդվածին։