Կոստանդին Մարության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։
Կոստանդին Մարության
Ծնվել էնոյեմբերի 29, 1917(1917-11-29)[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ[1]
Մահացել էմայիս 2011 (93 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1941)[1] և Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
Մասնագիտությունշինարար
ԱշխատավայրՀրազդանի հիդրոէլեկտրակայան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Կոստանդին Հովհաննեսի Մարության (նոյեմբերի 29, 1917(1917-11-29)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ[1] - մայիս 2011, Երևան, Հայաստան), հայ խորհրդային շինարար, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1941)։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1954 թվականից եղել է Աթարբեկյանի ՀԷԿ-ի շինարարության պետ, 1959 թվականից՝ Հայկական ԽՍՀ ժողտնտխորհի շինարարության վարչության պետ։ 1961-1965 թվականներին՝ Հայկական ԽՍՀ շինարարության մինիստր, 1966 թվականից՝ «Հայհիդրոէներգոշին» վարչության պետ, 1978 թվականից՝ Հայկական ԽՍՀ շինարարական գործերի պետական կոմիտեի (ՀԽՍՀ Պետշին) նախագահ։ Ընտրվել է ՀԽՍՀ 6-10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ 1976 թվականից եղել է ՀԿԿ ԿԿ անդամ։

Պարգևատրվել էր Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 354.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 354