Կոստանդին Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդին Հովհաննիսյան
Ծնվել էդեկտեմբերի 19, 1911(1911-12-19)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 4, 1984(1984-06-04)[2] (72 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1932)[1]
ԱշխատավայրՀԱՊՀ[1]
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կոստանդին Լևոնի Հովհաննիսյան (դեկտեմբերի 19, 1911(1911-12-19)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 4, 1984(1984-06-04)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։ Սրտաբան Լևոն Հովհաննիսյանի որդին է, Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է Ալեքսանդր Թամանյանի (1933-1934 թվականներին) և Նիկողայոս Բունիաթյանի (1934-1941 թվականներին) ճարտարապետական արվեստանոցներում։ 1932-1937 թվականներին եղել է Հայաստանի ճարտարապետների միության կազմակերպչական կոմիտեի պատասխանատու քարտուղար[3]։

Հեղինակ է բնակելի և հասարակական շենքերի նախագծերի։ Որպես Արին-բերդի հնագիտական արշավախմբի ղեկավար (1950-1972) պեղել և հետազոտել է Էրեբունի քաղաքի մնացորդները, նրա հիմնադրման արձանագրությունները։

1952-1979 թվականներին նա եղել է ճարտարապետական հուշարձանների պահպանության վարչության պետ, 1955-1971 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում[4]։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր (1957)
  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ (6.11.1945)[5]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրեբունի, Ե․, 1968[6]:
  • Էրեբունիի որմնանկարները, Ե․, 1973;
  • Ճարտարապետական հուշարձանների վերանորոգումը Սովետական Հայաստանում, Ե․, 1978:
  • Оганесян К. Л. Зодчий Трдат. — Ереван: Изд-во АН Армянской ССР, 1951. — 108 с. — 800 экз.
  • Архитектура Тейшебаини, Е․, 1955 /Археологические раскопки в Армении, № 6, Кармир Блур IV/:
  • Архитектура Эребуни, Е․, 1961 /Археологические раскопки в Армении, № 9, Арин Берд I/:
  • Оганесян К. Л. Санаин — Ахпат. — Ереван: Айастан, 1978. — 106 с. — 5000 экз.
  • Ходжаш С. И., Трухтанова Н. С., Оганесян К. Л. Эребуни: Архитектура. Монументальные росписи. Художественное ремесло. — М.: Искусство, 1979. — 168 с. — 25 000 экз.
  • Оганесян К. Л. Крепость Эребуни (782 г. до н. э.) / АН АрмССР, Ин-т искусств, Упр. по охране и использ. памятников истории и культуры при Совете Министров АрмССР. — Ереван: Айастан, 1980. — 144, [16] с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. «Члены союза». uaa.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  5. «Подвиг народа». www.podvignaroda.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. Հովհաննիսյան, Կոստանդին, Լեւոնի. Կարմիր Բլուր։ Հայաստան. Пецхини хуш. пахп. вархʻ.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 570