Կոսովո և Մեթոխիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոսովո և Մեթոխիա՝ աշխարհագրական շրջան Բալկանյան թերակղզում, որը վիճելի տարածք է համարվում մասնակիորեն ճանաչված Կոսովոյի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև։ Այսօր Կոսովոյի Հանրապետությունը ղեկավարում է տարածաժրջանի մեծ մասը։ Այսպես կոչված Հյուսիսային Կոսովոյում ապրող սերբերը չեն ընդունում Կոսովոյի ղեկավարությունը։

Տարածաշրջանի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովո կոչվող տարածաշրջանը իրենից ներկայացնում է համարյա հավասարակողմ զուգահեռագիծ, որը բաժանված է երկու հարթավայրերով՝ արևմուտքից՝ Մեթոխիայով, արևեվելքից՝ Կոսովոյով, որն այժմ կոչվում է Կոսովոյի դաշտ։ Տարածքի մակերեսը կազմում է 10․887 կմ², բնակչությունը՝ 2,2 միլիոն մարդ։ Միջին բարձրությունը ծովի մակերևույթից՝ 550 մետր։ Կլիման կոնտինենտալ է (տաք ամառ և ցուրտ ձմեռ․ շատ են ձյան տեսքով տեղումները)։ Հիմնականում Կոսովոն լեռնային տարածաշրջան է․ ամենաբարձր կետը Դեռավիցա լեռն է, որն ունի 2556 մետր բարձրություն։ Կոսովոյի տարածքով հոսում են Բելիյ Դռին, Սիտնիցա, Յուժնայա Մոռավիյա և Իբար գետերը։ Մեծ լճերից են Գազիվոդան, Ռադոնիչը, Բաթլավան և Բադովացը։