Կոռնելիս Սխալկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոռնելիս Սխալկեր
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 31, 1890(1890-07-31)[1]
ԾննդավայրՀաագա, Նիդերլանդներ
Մահացել էփետրվարի 12, 1944(1944-02-12)[1] (53 տարեկան)
Մահվան վայրՍխեվենինգեն, Հաագա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և Դիմադրության մարտիկ
Զբաղեցրած պաշտոններՆիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ և municipal councilor of Delft?
ԿուսակցությունՆիդերլանդների կոմունիստական կուսակցություն
 Kees Schalker Վիքիպահեստում

Յոհաննես Պիտեր Սխալկեր (հոլ.՝ Johannes Pieter Schalker, հուլիսի 31, 1890(1890-07-31)[1], Հաագա, Նիդերլանդներ - փետրվարի 12, 1944(1944-02-12)[1], Սխեվենինգեն, Հաագա, Նիդերլանդներ), հոլանդացի կոմունիստ։ 1914 թվականից՝ սոցիալ-դեմոկրատ բանվորական, 1916 թվականից՝ ձախ սոցիալդեմոկրատական, Նիդերլանդների կոմունիստական կուսակցության (ՆԿԿ) անդամ (1918

1925 թվականին դարձել է ՆԿԿ ԿԿ անդամ։ 1929 թվականին՝ ՆԿԿ Հարավային Հոլանդիա գավառի օկրուգային կոմիտեի քարտուղար, 1930 թվականին՝ ՆԿԿ ԿԿ քաղ․ քարտուղար։ 1933-37 թվականներին եղել է խորհրդարանի պատգամավոր։ Կոմինտերնի VII կոնգրեսում 1935 թվականին ընտրվել է ԿԻԳԿ անդամության թեկնածու։ 1937 թվականին նշանակվել է ՆԿԿ ներկայացուցիչը ԿԻԳԿ-ում։ 1938 թվականին ՆԿԿ ԿԿ քարտուղար։ Նացիստական Գերմանիայի զորքերի կողմից երկրի օկուպացումից (1940) հետո մտել է կուսակցության անլեգալ ղեկավարության կազմ։

1943 թվականի նոյեմբերին գնդակահարվել է նացիստական ուժերի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kees Schalker — 2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելիս Սխալկեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 434