Կոռնելիոս Սկիպիոն Էմիլիանոս Աֆրիկացի կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոռնելիոս Սկիպիոն Էմիլիանոս Աֆրիկացի կրտսեր (լատ.՝ Publius Cornelius Scipio Aemilianus Africanus Junior) (մ.թ.ա. մոտ 185-129 թվականներ), հռոմեական զորավար և քաղաքական գործիչ։ Աչքի է ընկել Պիդնայի ճակատամարտում (մ. թ. ա. 168 թվական)։ Սենատի հրամանով մ. թ. ա. 146 թվականին ավերել է Կարթագենը։ Պայքարել է Հռոմի ռազմական հզորության պահպանմանև և հռոմեական բանակի ամրապնդման համար։Թեև Գրակքոսների ազգականն էր, թշնամաբար էր տրամադրված նրանց հողային քաղաքականությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png