Կոռազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոռազիա (լատին․՝ corrasio՝ տաշում, հղկում), ապարների տաշման, հղկման, ողորկման, շաղափման գործընթաց, որ կատարվում է ջրի, քամու, սառույցի միջոցով փոխադրվող բեկորային նյութի ներգործության շնորհիվ։

Կոռազիան անապատներում առաջանում է քամու միջոցով փոխադրվող ավազի, սառցադաշտի տաշտակում՝ սառցափակված գլաքարերի, գետի հունում՝ ջրի օգնությամբ բեկորների գլորման, լեռնալանջերում՝ նյութի գրավիտացիոն տեղաշարժի հետևանքով։

Կոռոզիայի ժամանակ տեղի են ունենում օքսիդացման–վերականգնման ռեակցիաներ։ Դրա ամենացայտուն օրինակը երկաթի ժանգոտումն է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոռոզիայի մի տեսակը թթվածնային կոռոզիան է։ Երկաթը, ինչպես գիտեք, խոնավ օդում դանդաղ օքսիդանում է՝ վերածվելով հիդրատացված օքսիդի՝ ժանգի։ Սխեմատիկորեն դա կարելի է ներկայացնել այսպես.

Դրան հակառակ՝ մի շարք մետաղներ, ինչպիսիք են՝ Al, Zn, Sn, Cr, Ni և այլն, չեն ենթարկվում թթվածնային կոռոզիայի, որովհետև դրանք պատվում են ամուր օքսիդային թաղանթով, որը պաշտպանում է մետաղը հետագա օքսիդացումից։

Քիմիական կոռոզիայի մի այլ տեսակ է արդյունաբերական մեծ քաղաքների մթնոլորտում առկա ծծմբային գազով և ազոտի օքսիդներով պայմանավորված կոռոզիան։ Լինելով թթվային օքսիդներ՝ վերջիններս օդի խոնավության հետ առաջացնում են թթվային միջավայր, որից կերամաշվում է ոչ միայն երկաթը, այլև շատ թվով այլ մետաղներ։ Կոռոզիայի մի ուրիշ տեսակ է, երբ մետաղը հպման մեջ է գտնվում մի այլ մետաղի և որևէ էլեկտրոլիտի լուծույթի հետ։ Հարկ է իմանալ, որ կերամաշումն այս դեպքում կատարվում է ավելի մեծ արագությամբ։

Երկաթյա իրերը կոռոզիայի ենթարկվում են ոչ միայն այլ մետաղների հետ հպվելիս, այլև այն դեպքում, երμ իրենց մեջ որպես խառնուկ պարունակում են թեկուզ չնչին քանակով պասիվ մետաղ, հենց նույն պղինձը։

Կոռոզիան մեծ վնաս է պատճառում, և այդ պատճառով միջոցներ են ձեռնարկվում այն կանխելու կամ գոնե դանդաղեցնելու համար։ Գոյություն ունեն կոռոզիայի դեմ պայքարի հետևյալ եղանակները։

  • Կոռոզիայի ենթակա մետաղը պատում են լաքերով ու ներկերով և այդպիսով մեկուսացնում խոնավության և օդի թթվածնի հետ շփվելուց։
  • Պատում են կոռոզիակայուն մետաղով։ Օրինակ՝ պահածոների պատրաստման համար օգտագործում են անագապատված երկաթյա բանկաներ և կափարիչներ։ Անագը պաշտպանում է երկաթը, քանի որ պասիվ և կոռոզիակայուն մետաղ է։ Սակայն այս եղանակը շատ հուսալի չէ, քանի որ ճաքեր առաջանալիս երկաթի շերտը բացվում է, և երկաթն ավելի արագ է ենթարկվում կոռոզիայի։

շարքում գտնվում է երկաթից հետո։

  • Որպես տանիքի թիթեղ օգտագործում են ցինկապատ երկաթը։ Ցինկը պաշտպանում է երկաթը նաև ճաքեր առաջանալուց հետո, քանի որ նշված շարքում ցինկը գտնվում է երկաթից առաջ, և ինքն է ենթարկվում կոռոզիայի, իսկ երկաթը որոշ ժամանակ մնում է անփոփոխ։
  • Նավերը կոռոզիայից պաշտպանելու համար իրանի վրա որոշակի հեռավորությամբ ամրացնում են ակտիվ մետաղի, օրինակ՝ մագնեզիումի գամեր։ Վերջիններս իրենք են ենթարկվում կոռոզիայի և այդպիսով պաշտպանում երկաթյա իրանը։ Պաշտպանության այս եղանակը կոչվում է հովանավորչական եղանակ։
  • Ստանում են որոշակի մետաղներից կազմված կոռոզիակայուն համաձուլվածքներ։ Օրինակ՝ 12 % նիկել և քրոմ պարունակող երկաթը կոչվում է չժանգոտվող պողպատ, որից պատրաստում են զանազան գործիքներ ու սարքավորումներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 601