Կոչանի (քաղաք, Մակեդոնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կոչանի
մակեդոներեն՝ Кочани
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՇրջանԱրևելյան շրջան
ՀամայնքԿոչանիի համայնք
Հիմնադրված է1337 թ.
Մակերես318,6 կմ²
ԲԾՄ350-420 մ
Խոսվող լեզուներմակեդոներեն
Բնակչություն28 330 մարդ (2002)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+389 033
Փոստային ինդեքս2300
Փոստային դասիչ2300
Ավտոմոբիլային կոդКО
Պաշտոնական կայքkocani.gov.mk
Կոչանի (քաղաք, Մակեդոնիա) (Հյուսիսային Մակեդոնիա)##
Կոչանի (քաղաք, Մակեդոնիա) (Հյուսիսային Մակեդոնիա)

Կոչանի (մակեդոներեն՝ Кочани), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում։ Հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ 2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 28 330 մարդ[1]։

Քաղաքի կենտրոնը

Քաղաքը գտնվում է Մակեդոնիայի հյուսիս-արևելքում՝ Բուլղարիայի հետ սահմանից 65 կմ հեռավորության վրա։ Կոչանին տեղակայված է ծովի մակարդակից 350-420 մ բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1337 թվականին[2]։

XIX դարում Կոչանին գրեթե հավասարապես բնակեցված էր մակեդոնացիներով ու թուրքերով, 1900 թվականին քաղաքն ուներ 5950 բնակիչ, որոնցից 2800-ը քրիստոնյա մակեդոնացիներ էին, 2600-ը՝ թուրքեր, 40-ը՝ առնաուտ-մուսուլմաններ, 150-ը՝ առումիններ, 360-ը՝ գնչուներ[3]։ 1905 թվականին բնակավայրի 4232 բնակիչներ բուլղարական փոխանորդության եկեղեցու հավատացյալներ էին, 64-ը՝ սերբական ուղղափառ եկեղեցու, 5-ը՝ հունական, 210-ը՝ առումինների, իսկ 174-ը՝ գնչուների։ Քաղաքում կային երեք բուլղարական, հունական, առումինական ու սերբական դպրոցներ[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքն ունի 28 330 մարդ բնակչություն, որն ունի հետևյալ էթնիկական կազմը[5].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոչանի (քաղաք, Մակեդոնիա)» հոդվածին։