Կոչական
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախադասության մեջ կոչականը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղված խոսքը։ Կոչականը կարող է լինել բառ կամ անվանական բառակապակցություն։ Կոչական գերադաս անդամը ուղղական հոլովով գոյական է կամ գոյականաբար գործածված բառ։
Բովանդակություն |
Օրինակներ [խմբագրել]
- Շնորհավորում եմ, սիրելի՛ս, ծննդյանդ տարեդարձի առթիվ։
- Հիշում եմ դեմքը քո ծեր, մա՛յր իմ անուշ ու անգին:
Դիրքը նախադասության մեջ [խմբագրել]
Կոչականը նախադասության մեջ կարող է լինել առաջադաս, միջադաս և ետադաս։ Առաջադաս և ետադաս կոչականը տրոհվում է ստորակետով մեկ կողմից։ Կոչականի միջադաս շարադասության դեպքում ստորակետով տրոհվում են 2 կողմերից։
- Երեխանե՛ր, հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է։
- Հայտերը լրացնելու օրը, երեխանե՛ր, փետրվարի 23-ն է։
- Հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է, երեխանե՛ր։
- -Արա'մ, ես քեզ չեմ հասկանում,ախր դու դեռ բոլորովին երեխա ես,ուր կարող ես գնալ մենակ:
Որոշիչ լրացումով [խմբագրել]
Եթե կոչականն ունի որոշիչ լրացում, շեշտը դրվում է որոշիչ լրացման վրա։ Օրինակ՝
- Սիրելի՛ երեխաներ, դիմավորե՛ք մեր հյուրին։
- Իմ քաղցրի՛կ բալիկ, քնի՛ր։
Ձայնարկության հետ [խմբագրել]
Հաճախ կոչականի հետ կարող են գործածվել ձայնարկություններ, որոնք չեն տրոհվում կոչականից։ Օրինակ՝
- Ա՛յ տղա, շրջվի՛ր։
Ձայնարկությունը կարող է նաև կոչականի կազմում չլինել, նրանից անջատվել ստորակետով և չվերցնել նրա շեշտը։
- Վա՛յ, Հասմի՛կ ջան, քիչ էր մնում չճանաչեի։
| Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
