Կոնստանտին Ֆեդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կ. Ֆեդինին նվիրված ԽՍՀՄ փոստային նամականիշ

Կոնստանտին Ալեքսանդրովիչ Ֆեդին (ռուս.՝ Константи́н Алекса́ндрович Фе́дин; փետրվարի 24, 1892, Սարատով, Ռուսական կայսրություն - հուլիսի 15, 1977, Մոսկվա), ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958), սոցիալիստական աշխատանքի հերոս (1967), Գերմանիայի արվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1958)։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել]

1914 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ Նույն տարում մեկնել է Գերմանիա՝ գերմաներենի մեջ կատարելագործվելու։ Վերադարձել է հայրենիք 1918 թ.։ 1921 թ. մտել է «Սերապիոնյան եղբայրներ» գրական խմբի մեջ։

Ֆեդինի գործերը տպագրվել են սկսած 1913 թ-ից։ 1923 թ. լույս է տեսել նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ամայի տարածություն»։ Հեղինակին լայն ճանաչում է բերել «Քաղաքներ և տարիներ» (1924, համանուն կինոնկար, 1930 և 1973, հայերեն հրատակություն 1969) վեպը, որը պատմում է մտավորականության վարքագծի մասին՝ Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Եղբայրներ» (1927 - 28) վեպը նվիրված է հեղափոխության մեջ արվեստի դերի բացահայտմանը։

1920-ական թթ․ վերջին և 30-ական թթ․ սկզբին Ֆեդինը կատարել է մի քանի ուղևորություն Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Արդյունքը եղել են «Եվրոպայի առևանգումը» (գիրք 1-2, 1933 - 35) և «Արկտուր» առողջարանը» (1940) վեպերը, որոնցում բացահայտված են բուրժական աշխարհի սոցիալական հակասությունները, քննադատված են նրա քաղաքական ու բարոյական հիմքերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է «Զգացմունքների փորձությունը» (1942) պիեսը, նաև պատմվածք-ակնարկներ, որոնք ամփոփվել են «Մի քանի բնակավայր» (1943) և «Ժամադրություն Լենինգրադի հետ» (1944) շարքերի մեջ, սկսել է աշխատել «Առաջին բերկրանքը» (1945, համանուն կինոնկար, 1956, հայերեն հրատարակվել է 1954 թ.), «Արտասովոր ամառը» (1947-48, համանուն կինոնկար, 1956, հայ․ հրատ․ 1952, երկու վեպերի համար՝ ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949) և «Խարույկ» (գիրք 1-2, 1961 - 65) եռերգության վրա։

Այս գործերում տրված է ռուսական հեղափոխական բնավորության կազմավորման պատմությունը, ռուս հասարակության հեղափոխական նորացման օրինաչափության գաղափարը։ «Գրող, արվեստ, ժամանակ» (1957, լրց․ հրտ․ 1961) գրքում Ֆեդինը ստեղծել է անցյալի և իր ժամանակի գրողների դիմանկարներ, գրել գրողի աշխատանքի ու վարպետության մասին։ Լայնորեն հայտնի է «Գորկին մեզ հետ» (1941-68) հուշագրությունը։

Ֆեդինի ստեղծագործության մեջ առաջատարը «նոր աշխարհի մարդկայնության» գաղափարն Է։ Նրա երկերը թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ եղել է ԽՍՀՄ ԳՄ առաջին քարտուղարը (1959-71) և վարչության նախագահը (1971-ից)։ ԽՍՄ VI - IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Պարգևատրվել է Լենինի 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2, ինչպես նաև ԳԴՀ-ի 2 շքանշաններով։

Երկեր[խմբագրել]

  • Собр․ СОЧ․, Т․ 1 - 10, 1969-73․
  • Федин К. А. Собрание сочинений. В 12 т. - М., 1982 - 1986.

Գրականություն[խմբագրել]

  • Брайнина Б․, Константин Федин․ Очерк жизни и творчества, 5 изд․, М-, 1962;
  • Брайнина Б․, По законам красоты․ О трилогии К․ Федина и о героях необыкновенного времени, М․, 1968;
  • Брайнина Б․, Федин и Запад, 2 изд․, М․, 1983;
  • Кузнецов Н․ И․, Константин Федин․ Очерк творчества, М․, 1969․
  • Кузнецов М. Романы Константина Федина. - М., 1980.
  • Оклянский Ю. Константин Федин. - М., 1986.
  • Старков А. Ступени мастерства։ Очерк творчества К. А. Федина. - М., 1985.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png